Բրյուգեի հարձակվողը դրաձել է ՉԼ շրջանակում  գոլի հեղինակ դարձած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

Բրյուգեի հարձակվողը դրաձել է ՉԼ շրջանակում գոլի հեղինակ դարձած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

14/09/2022 - 13:35

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիս 4:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Պորտուի» նկատմամբ։

Բելգիական ակումբի կազմից վերջին գոլը խփեց 17-ամյա եզրային հարձակվող Անտոնիո Նուսան։

Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, պատանի ֆուտբոլիստը դարձել է Չեմպիոնների լիգայի շրջանակում գոլի հեղինակ դարձած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Հանդիպման օրը Նուսան եղել է 17 տարեկան և 149 օրական։

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի պատմության ամենարիտասարդ գոլի հեղինակը «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին է, ով 2019 թ. դեկտեմբերին «Ինտերի» դարպասը գրավել է 17 տարեկան 40 օրական հասակում։

Հատկանշական է, որ, ըստ OptaJoe-ի տեղեկությունների, Նուսան դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել մրցաշարի շրջանակում իր նորամուտի խաղում։

Հավելենք, որ նորվեգացի վինգերը «Բրյուգեի» շարքերը համալրել է 2021 թ. օգոստոսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 8 հանդիպում` դառնալով 2 գոլի գեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023