Ընկերական հանդիպումներ. Իսպանիան վստահ խաղով հաղթեց Հորդանանին🎥

Ընկերական հանդիպումներ. Իսպանիան վստահ խաղով հաղթեց Հորդանանին🎥

18/11/2022 - 03:17

Իսպանիայի հավաքականն Ամմանի «Միջազգային» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Հորդանանի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «ֆուրիա ռոխան» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Լուիս Էնրիկեի թիմի գոլերը խփեցին Անսու Ֆաթին, Գավին ու Նիկո Վիլիամսը, իսկ հորդանանցիների կազմից աչքի ընկավ Համզա Ալ-Դարադրեհը։

Նշենք, որ Իսպանիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 23-ի և ԱԱ-2022-ի E խմբի շրջանակում կմրցի Կոստա Ռիկայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023