Օրեր առաջ «Չելսին» ռեկորդային՝ 80 մլն եվրոյի դիմաց «Բայերից» ձեռք բերեց 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցին։ Լևերկուզենը ներկայացնող ակումբը միանգամից ստացել է 80 մլն եվրո, որին բոնուսների տեսքով կարող է ավելանալ ևս 20 մլն եվրո։ Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, Կայ Հավերցն իրավունք ուներ ստանալ այդ գումարի 10%-ը, սակայն ֆուտբոլիստն ու նրա ներկայացուցիչները հրաժարվել […]
Ավելին
«Վուլվերհեմպտոնի» շարքերը հերթական պորտուգալացի ֆուտբոլիստն է համալրել։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Պորտուի» 20-ամյա կիսապաշտպան Վիտինիան 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «գայլերի» կազմում, որի ավարտից հետո անգլիական ակումբը խաղացողին գնելու անմիջական իրավունք կունենա։ Վիտինիան հանդես է գալիս հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում և խաղացել է հիմնականում «Պորտուի» երիտասարդական թիմերում․ ակումբի հիմնական կազմում մասնակցել է 12 հադիպման՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին։ Աղբյուրի փոխանցմամբ` 20-ամյա կիսապաշտպանը «ռոսոներիների» կազմում հանդես կգա մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչի դիմաց «Բրեշիան» կստանա 10 մլն եվրո։ Վարձակալության ավարտից հետո «կարմրասևերն» իրավունք կունենան 20 մլն եվրոյի դիմաց գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը։ Սանդրո Տոնալին «Բրեշիայի» սան է, որի կազմում ընդհանուր առմամբ […]
Ավելին
«Լիոնի» և Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը էլ ավելի է մոտեցել «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը և 26-ամյա հոլանդացի հարձակվողն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը։ Այժմ «բլաուգրանասի» ղեկավարները պետք է բանակցեն «Լիոնի» իրենց գործընկերների հետ, որպեսզի համաձայնության հասնեն նաև, թե «Բարսան» որքան գումար պետք է վճարի խաղացողի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Բրենթֆորդի» կենտրոնական հարձակվող Օլի Վոթկինսին։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 5 տարվա պայմանագիր է կնքել 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստի հետ, իսկ գործարքն արժեցել է 30 մլն եվրո, ինչը տրանսֆերային նոր ռեկորդ է «Վիլլայի» համար։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականի ամռանը, երբ ակումբը 25 մլն եվրոյի դիմաց […]
Ավելին
Անցնող օրերին բավականին հետաքրքիր տրանսֆերներ են իրականացվել, որոնք չեն վրիպել մեր աչքից։ Այժմ կներկայացնենք դրանցից մի քանիսը։ Պաբլո Մաֆեո «Շտուտգարտ» -> «Ուեսկա», վարձակալություն Թվում է՝ սովորական տրանսֆեր է․ իսպանացի 23-ամյա պաշտպանը մի ակումբից վարձակալությամբ տեղափոխվել է մեկ այլ ակումբ, սակայն կար մի ժամանակ, երբ Պաբլո Մաֆեոն համարվում էր իսպանական ֆուտբոլի ամենահեռանկարային պաշտպաններից մեկը։ Պաբլո Մաֆեոն […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, կողմերը վաղուց բանակցություններ են վարում, իսկ ուրուգվաjցի հարձակվողն անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրել է թուրինյան ակումբի հետ։ 33-ամյա հարձակվողը նոր ակումբի հետ կնքելու է «2+1» տարբերակով պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կազմելու է 10 մլն եվրո, սակայն, տեղափոխությանը խոչընդոտող մի շարք հանգամանքներ […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը, հնարավոր է, կարիենան շարունակի «Լիդսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին, անգլիական ակումբը փորձում է 26-ամյա ֆուտբոլիստին համոզել, որպեսզի համալրի իր շարքերը, սակայն, դեռևս Դրաքսլերը հետաքրքրված չէ «Լիդս» տեղափոխվելու տարբերակով։ Հավելենք, որ Յուլիան Դրաքսլերի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։ Ավարտված մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, միլանյան ակումբը «Ռոմայից» ձեռք է բերել եզրային պաշտպան Ալեքսանդր Կոլարովին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 1․5 մլն եվրո, իսկ 34-ամյա սերբ պաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքել է «1+1» տարբերակով։ Կոլարովը 2017 թվականի հունվարից համարվում էր «Ռոմայի» ֆուտբոլիստ, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 132 հանդիպման՝ դառնալով 19 գոլի […]
Ավելին
«Էվերտոնը» բավականին բուռն կերպով պատրաստվում է 2020/21 մրցաշրջանի մեկնարկին: Մերսիսայդյան ակումբն արդեն երկու խոշոր տրանսֆեր է իրականացրել՝ 25 մլն եվրոյի «Ռեալից» ձեռք բերելով Խամես Ռոդրիգեսին, իսկ «Նապոլիի» կիսապաշտպան Ալանի դիմաց նույնպես վճարվել է 25 մլն եվրո։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մոտ օրերս «Էվերտոնը» ևս մեկ տրանսֆերի մասին կհայտարարի։ «Կապույտների» նոր ֆուտբոլիստը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023