Իտալական գրանդները հետաքրքրված են Բենևենտոյի հարձակվողի ծառայություններով

Իտալական գրանդները հետաքրքրված են Բենևենտոյի հարձակվողի ծառայություններով

09/04/2021 - 10:45

«Բենևենտոյի» հարձակվող Ադոլֆո Գայչը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մոսկվայի ԲԿՄԱ-ին, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական թոփ ակումբի կազմում։

Ինչպես տեղեկացնում է Milan News-ը՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Միլանը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գայչին շարունակում է հետևել նաև «Ինտերը», որը նրան դիտարկում է որպես պահեստային հարձակվող։ «Ներաձուրիները» կարծում են, որ նա հարկ եղած ժամանակ կարող է փոխարինել Լաուտարո Մարտինես – Ռոմելու Լուկակու հարձակման զույգից որևէ մեկին։

Հավելենք, որ «Բենևենտոն» խաղացողին վարձակալել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, սակայն մտադիր է ևս մեկ տարով այն երկարաձգել, ինչից հետո կորոշվի գնել խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքները, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, նույնիսկ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը կարող է 11 մլն եվրոյով գնել նրա ամբողջական տրանսֆերը։

Գայչը մոսկովյան ակումբի շարքերը համալրել է 2020 թվականի օգոստոսին։ ԲԿՄԱ-ն արգենտինական «Սան Լորենսոյին» խաղացողի դիմաց վճարել է 8․5 մլն եվրո։ Նա «բանակայինների» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ սույն թվականի հունվարին էլ վարձակալությամբ համալրեց «Բենևենտոյի» կազմը։

Արգենտինացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում մինչ այս պահն անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023