«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է, թե որ ֆուտբոլիստները ներկա պահին ենթակա չեն վաճառքի. «Նախորդ տարի Ֆրենկի դե Յոնգի դիմաց մեզ առաջարկում էին 100 մլն եվրո։ Առաջարկներ ենք ստացել նաև Պեդրիի, Ռոնալդ Արաուխոյի, Անդրեաս Քրիստենսենի և Անսու Ֆաթիի վերաբերյալ, սակայն կան խաղացողներ, որոնք չեն վաճառվում։ Նրանք են մեր ակումբի ներկան ու ապագան»,- Լապորտայի խոսքերը մեջբերում […]
Ավելին
«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Ֆեներբախչեի» 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերի ծառայություններով։ «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբի սպորտային տնօրեն Դեկուն այժմ աշխատում է երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի ուղղությամբ. «Դեկուն այժմ աշխատում է Արդա Գյուլերի տրանսֆերի ուղղությամբ։ Լա լիգան մեզ թույլատրել է գործարքներ իրականացնել, որոնք չեն վերաբերվելու ընթացիկ տարվան։ Մեր սկաուտները հետևել են Արդայի […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Նասրը» «ներաձուրիներին» կվճարի 23 մլն եվրո։ Խորվաթ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ այդ ընթացքում վերջինս վաստակելու է մոտ 100 […]
Ավելին
Պորտուգալացի անվանի մասնագետ Ժորժե Ժեզուսը շուտով կդառնա հավաքականների մակարդակով ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ Ինչպես տեղեկացնում է UOL-ը, 68-ամյա մասնագետը դառնալու է Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2026 թ. հուլիսի 31-ը, իսկ Ժեզուսի տարեկան աշխատավարձը կլինի 10 մլն եվրո։ Հատկանշական է, որ Ժեզուսը 2022/23 մրցաշրջանում մարզում էր թուրքական «Ֆեներբախչեն», որի ղեկին […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կարմիր սատանաներն» «ազնվականներին» վճարելու են 55 մլն ֆունտ։ Լոնդոնյան ակումբը ևս 5 մլն ֆունտ կստանա հավելավճարների տեսքով։ 24-ամյա ֆուտբոլիստը մանկունյական ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի […]
Ավելին
«Վիլյառեալի» կենտրոնական պաշտպան Պաու Տորեսը կարիերան կշարունակի «Աստոն Վիլլայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` «առյուծները» գործարքի դիմաց վճարելու են իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրում առկա հրաժարագնից քիչ գումար, որը 45 մլն եվրո է։ Հաղորդվում է, որ Բիրմիմգհեմը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին շաբաթներ շարունակ կապի […]
Ավելին
«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Լյուկա Էրնանդեսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմոնան, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց փարիզյան ակումբը «ռեկորդ մայսթերին» վճարելու է 48-50 մլն եվրո։ Այդ գումարի մեջ ներառված են լինելու նաև տարբեր հավելավճարներ։ 27-ամյա պաշտպանը «Պարի Սեն-Ժերմենի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է բելգիական «Էքսելսիոր Վիրտոնի» պաշտոնական կայքն, ակումբի նոր սեփականատեր է դարձել ֆրանսիացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Նգոլո Կանտեն։ 32-ամյա ֆուտբոլիստը պաշտոնը կստանձնի սույն թվականի հուլիսի 1-ից։ Նշենք, որ «Էքսելսիոր Վիրտոնը» 2022/23 մրցաշրջանում հանդես էր գալիս Բելգիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում` Չելենջեր Պրո լիգայում, սակայն զբաղեցրեց վերջին` 16-րդ հորիզոնականը. ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա երրորդ դիվիզիոնում։ Հիշեցնենք, […]
Ավելին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Նաիր Տիկնզիայնի ծառայություններով հետաքրքրված են իտալական Ա սերիան ներկայացնող երկու ակումբներ։ Ինչպես տեղեկացնում է Спорт Экспресс-ը, «Բոլոնիայի» և «Էմպոլիի» սկաուտները ներկա են եղել Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում կայացած Ուելս – Հայաստան (2:4) և Հայաստան – Լատվիա (2:1) հանդիպումներին` հետևելով 24-ամյա ֆուտբոլիստի խաղին։ Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Տիկնիզյանին իր […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Դեռ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ խորվաթ ֆուտբոլիստը մոտ է կարեիրան Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում շարունակելուն։ «Ներաձուրիները» գործարքի հարցում հասել էին համաձայնության, որի դիմաց պետք է վաստակեին 23 մլն եվրո, իսկ 30-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը պետք է լիներ 20 մլն եվրո։ Այդուհանդերձ, գործարքի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026