Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայում» լուրջ փոփոխություններ են սպասվում։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին և նախագահ Ժոան Լապորտան առաջիկա ժամերին կհանդիպեն` քննարկելու ակումբում սպասվելիք փոփոխությունները։ Սպասվում է, որ Խավին ակումբի նախագահին խնդրելու է գնել 8, վաճառել` 10-12 ֆուտբոլիստների։ Հանդիպմանը ներկա են լինելու նաև կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին, փոխնախագահ Ռաֆա Յուստեն […]
Ավելին
«Չելսին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ամրապնդել կազմը։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբը հետաքրքրված է մի շարք թոփ ֆուտբոլիստների ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` հարձակման գծի ամրապնդման հիմնական թեկնածուներից է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, ում «Չելսիի» կազմում է անձամբ ցանկանում տեսնել «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Նշվում է, որ Սթերլինգի ու «Սիթիի» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 25-րդ տուրից հետաձգված «Չելսի» – «Արսենալ» հանդիպումը։ Հանդիպման առաջին խաղակեսում կողմերը պարզապես տպավորում էին ցուցադրած «բաց» խաղով։ Առաջին 45 րոպեների ընթացքում «զինագործները» երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն Թոմաս Տուխելի թիմը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Կողմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվի պայմաններում։ «Արսենալի» կազմից աչքի ընկան Էդի Նկետիան ու Էմիլ […]
Ավելին
Ապրիլի 12-ին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում կկայանա «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» դիմակայության պատասխան հանդիպումը։ Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Չելսիի» կորուստների մասին. «Կալում Հոդսոն-Օդոյի դեռևս չի ապաքինվել վնասվածքից, իսկ Բեն Չիլվելը շարքից դուրս է դեռևս երկար ժամանակով։ Ռոմելու Լուկակուն նույնպես բաց կթողնի հանդիպումը, ով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Լիլի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում լոնդոնյան ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա Թոմաս Տուխելի թիմը կրկին հաղթեց` այս անգամ 2:1 հաշվով։ Նախ հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Բուրակ Յիլմազը, ապա 45+3-րդ ու 71-րդ րոպեին համապատասխանաբար աչքի ընկան Քրիստիան […]
Ավելին
«Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր կնքել «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ։ Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է «2+1» ձևաչափով պայմանագիր։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև բանակցություններն սկսվել են դեռևս 2021 թ. դեկտեմբերին, սակայն «բլաուգրանան» մինչև հիմա սպասում է իսպանացի պաշտպանի վերջնական որոշմանը։ Ընդ որում, «Չելսին» հուսով է, որ կկարողանա իր […]
Ավելին
Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցում է «Չելսիի» դեմ։ Հանդիպման արդեն 15-րդ վայրկյանին մերսիսայդյան ակումբի հարձակվող Սադիո Մանեն «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետային արմունկով հարվածելու համար պատժվեց դեղին քարտով։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, սենեգալցի վինգերը Պրեմիեր լիգայի շրջանակում 2006/07 մրցաշրջանից ի վեր ստացել է ամենաարագ դեղին քարտը։ Հատկանշական է, որ Opta-ն սկսել է վիճակագրական […]
Ավելին
«Բարսելոնան» անում է ամեն ինչ, որպեսզի համալրում ունենա պաշտպանությունում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կատալոնական ակումբը մոտ է «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ պայմանագիր կնքելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասը» պայմանագրի կնքման հարցում սկզբունքային համաձայնության է հասել 32-ամյա ֆուտբոլիստի հետ։ Նշենք, որ, եթե կողմերը, ի վերջո, հասնեն համաձայնության, ապա իսպանացի պաշտպանը «Բարսելոնայի» շարքերն անվճար կհամալրի 2022 […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է 2022 թ. ամռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ամրապնդել կազմը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի ծառայություններով։ 32-ամյա պաշտպանը 2022 թ. հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ, ինչից էլ փորձում է օգտվել «Բարսելոնան»։ Հաղորդվում է, որ «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Խավիին չի գոհացնում թիմի աջ պաշտպան Սերժինիո […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնուն կայացավ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին 7-րդ անգամ նվաճեց անհատական ամենահեղինակավոր մրցանակը։ Արդեն հայտնի են դարձել քվեարկության արդյունքները` նաև ըստ ֆուտբոլիստների ստացած ձայների։ Հայտնի է, որ Մեսսին ստացել է 613 ձայն և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ռոբերտ Լևանդովսկում գերազանցել է ընդամենը 33 […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022