Չելսիի հերթական ձախողումը. Բրենթֆորդը հաղթեց «ազնվականներին»🎥

Չելսիի հերթական ձախողումը. Բրենթֆորդը հաղթեց «ազնվականներին»🎥

26/04/2023 - 23:52

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րս տուրում «Բրենթֆորդը» լոնդոնյան փոքրիկ դերբիի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «ազնվականները» հերթական անհաջող հանդիպումն անցկացրին և 0:2 հաշվոբ զիջեցին «մեղուներին»։

Թոմաս Ֆրանկի թիմի կազմից մեկ անգամ աչքի ընկավ Բրայան Մբեումոն, իսկ «թոշակառուների» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան գրավեց սեփական դարպասը։

Նշենք, որ «Չելսին» Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ պարտվել է բոլոր 5 խաղերում։

Այս հաղթանակից հետո «Բրենթֆորդը» վաստակեց 47 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնական։

«Ազնվականները», 39 միավորով, 11-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023