Աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման շրջանակում Եգիպտոսը սեփական հարկի տակ մրցեց Սենեգալի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «փարավոնները» կարողացան հաղթել 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը գրանցվեց 4-րդ րոպեին. ինքնագոլի հեղինակ դարձավ Սալիու Սիսը։ Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 29-ին` Սենեգալում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022