Մայիսի 2-ն նախատեսված Մանչեսթեր Յունայթեդ – Լիվերպուլ հանդիպումը, որ կարող էր դառնալ չեմպիոնական Մանչեսթեր Սիթիի համար, հետաձգվել է երկրպագուների անկարգությունների պատճառով։ Բոլորն անհամբեր սպասում էին այս հանդիպմանը, սակայն երկրպագուներն այլ ծրագրեր ունեին․խաղը նախատեսված էր սկսել 16:30-ին, բայց ակումբի ղեկավարությունից դժգոհ երկրպագուները ներխուժել են մարզադաշտ ու խաղն անորոշ ժամանակով հետաձգվել է։             Ինչպես հայտնում է BBC […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը, որը ներկայացնում է ազգային առաջնություններն՝ ըստ թիմերի գրանցած արդյունքների։ Մինչև վերջին թարմացումը աղյուսակը գլխավորում էր Իսպասնիան՝ ի դեմս Լա Լիգայի։ Պրեմիեր լիգան առաջ անցավ Մանչեսթեր Յունայթեդի՝ Ռոմայի նկատմամբ գրանցած 6-2 հաշվով հաղթանակից հետո։ Այժմ նույնիսկ անգլիական բոլոր թիմերի պարտություններից և միջազգային ասպարեզում պայքարից  դուրս մնալուց հետո էլ տևական ժամանակ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Չելսիի» պաշտպանն Ֆիկայո Թոմորին , ով ներկա պահին վարձակալությամբ հանդես է գալիս «Միլանի» կազմում, ամենայն հավանականությամբ, մրցելույթները կշարունակի միլանյան ակումբի կազմում, քանի որ «ռոսոներիները» ցանկանում են գնել նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» հակված է գնել ֆուտբոլիստին, սակայն ավելի ցածր գնով, քան կողմերը նախապես պայմանավորվել են։ Կողմերի միջև պայմանագրում նշված […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքի միջոցով տեղեկացնում է, որ ակումբը նոր տիտղոսային հովանավոր ունի։ Մանկունյական ակումբը պայմանագիր է կնքել TeamViewer ընկերության հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով, որի ընթացքում «կարմիր սատանաները» կստանան 235 մլն ֆունտ ստերլինգ, այսինքն՝ տարեկան 47 մլն ֆունտ։ Հաջորդ մրցաշրջանից սկսած՝ TeamViewer ընկերության տարբերանշանը կլինի «Յունայթեդի» մարզաշապիկին։ Ընկերությունը զբաղվում է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը կաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» երկմտում է թիմի կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանիի պայմանագրի երկարաձգման շուրջ։ Բանն այն է, որ ուրուգվայցու և մանկունյական ակումբի պայմանագրում կա կետ, համաձայն որի, այն կարող է ևս մեկ տարով երկարաձգվել, սակայն թիմի ղեկավարությունը դեռևս չի շտապում ակտիվացնել այն։ Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներին» չի գոհացնում 34-ամյա ֆուտբոլիստի […]
Ավելին
Ինտերֆուտբոլ -ը ներկայացնում է տեսանյութ եվրոպական թոփ լիգաների ինտրիգների մասին։ Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն, ո՞ր թիմերը կհաջորդեն առաջատարներին։ Անգլիա, Ֆրանսիա, Գերմանա․ այս երկրների գլխավոր ֆուտբոլային առաջյությունների ինտրիգները՝ ՖուտԳոլի հերթական թողարկման մեջ։ Հաճելի դիտում։
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի ապագան դեռևս շարունակվում է անորոշ մնալ։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացին դեռևս չի շտապում նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ և, ամենայն հավանականությամբ, սույն թվականի հունիսի 30-ից կդառնա ազատ գործակալ և կարող է տեղափոխվել ցանկացած այլ ակումբ անվճար։ Հայտնի է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում «կապտանռնագույնների» ճամբարում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, «Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են եվրոպական մի շարք թոփ ակումբներ։ Բանն այն է, որ Թոմաս Տուխելի՝ լոնդանյան ակումբը գլխավորելուց հետո ամերիկացին ԱՊԼ-ի շրջանակում ոչ մի անգամ չի հայտնվել «ազնվականների» մեկնարկային կազմում։ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Էվերտոնի» դեմ խաղում (2։0) 22-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ միայն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Քրիստալ Փելասին»։ Խաղը մեկնարկեց հետախուզկան պայքարով, սակայն տանտերերն աստիճանաբար նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին և արդեն 25-րդ րոպեին Գարեթ Բեյլի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլային փոխանցում նա ստացավ Հարի Քեյնից։ Խփած գնդակից հետո «Շնաձկները» շարունակում էին խաղի ղեկն իրենց ձեռքում պահել, սակայն […]
Ավելին
1 2 3 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022