Պատմության մեջ առաջին անգամ խաղը նման պատճառով հետաձգվում է․ BBC

Պատմության մեջ առաջին անգամ խաղը նման պատճառով հետաձգվում է․ BBC

03/05/2021 - 10:19

Մայիսի 2-ն նախատեսված Մանչեսթեր Յունայթեդ – Լիվերպուլ հանդիպումը, որ կարող էր դառնալ չեմպիոնական Մանչեսթեր Սիթիի համար, հետաձգվել է երկրպագուների անկարգությունների պատճառով։

Բոլորն անհամբեր սպասում էին այս հանդիպմանը, սակայն երկրպագուներն այլ ծրագրեր ունեին․խաղը նախատեսված էր սկսել 16:30-ին, բայց ակումբի ղեկավարությունից դժգոհ երկրպագուները ներխուժել են մարզադաշտ ու խաղն անորոշ ժամանակով հետաձգվել է։            

Ինչպես հայտնում է BBC SportՊրեմիեր լիգայի պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ նման պատճառով խաղը տեղափոխվում է։ «Որոշումն ընդունվել է ոստիկանության, ակումբների, Պրեմիեր լիգայի ղեկավարության և քաղաքային իշխանությունների համատեղ որոշման արդյունքում»,- ասված է Պրեմիեր լիգայի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Առաջնության կազմակերպիչները հայտարարել են նաև, որ ընդունում են ազատ խոսքի և կարծիքի արտահայտման իրավունքը, սակայն դատապարտում են խուլիգանությունն ու բռնությունը և կոչ են անում համբերատարության։ Լիգայի ղեկավարությունը կապի մեջ կլինի ակումբների և ոստիկանության հետ՝ պարզելու համար դեպքի մանրամասներն ու մեղավորներին։

Գլեյզերների ղեկավարությունից դժգոհ երկրպագուները հավաքվել են նաև Լոուրի հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր նրանց թիմը մինչև հանդիպումը։

Օլե Գունար Սուլշերի թիմն ընթանում է երկրորդ տեղով և պարտության դեպքում առաջնությունում հաղթանակ կնվիրի Պեպ Գվարդիոլային և իր սաներին։

Այժմ բանակցություններ են ընթանում վերախաղարկման օր նշանակելու ուղղությամբ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023