ՄՅՈւ-ն նոր տիտղոսային հովանավոր ունի

ՄՅՈւ-ն նոր տիտղոսային հովանավոր ունի

19/03/2021 - 21:22

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքի միջոցով տեղեկացնում է, որ ակումբը նոր տիտղոսային հովանավոր ունի։ Մանկունյական ակումբը պայմանագիր է կնքել TeamViewer ընկերության հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով, որի ընթացքում «կարմիր սատանաները» կստանան 235 մլն ֆունտ ստերլինգ, այսինքն՝ տարեկան 47 մլն ֆունտ։

Հաջորդ մրցաշրջանից սկսած՝ TeamViewer ընկերության տարբերանշանը կլինի «Յունայթեդի» մարզաշապիկին։ Ընկերությունը զբաղվում է համակարգչային ծառայությունների մշակմամբ։

Ավելի վաղ Chevrolet-ի հետ պայմանագրով «Մանչեսթեր Յունայթեդը» տարեկան ստանում էր շուրջ 64 մլն ֆունտ ստերլինգ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023