Ֆրանսիայի Լիգա 1-ի 9-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախեց «Հավրին»։ Փարիզյան գրանդից անհավանական հանդիպում անցկացրեց Աշրաֆ Հակիմին, որը գրանցեց հեթ-տրիկ ու երկու ասիստ։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին նաև Միկա Գոդթսն ու Սենի Մայուլուն։ «Հավրից» աչքի ընկավ Ջոշ Մաջան` բացելով հանդիպման հաշիվը։ ՊՍԺ-ն 20 միավորով առաջինն է, «Հավրը»` 2 միավորով […]
Ավելին
«Պարի Աեն-Ժերմենը» «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց 2026թ. լավագույն ակումբ։ Փարիզյան գրանդը նախորդ մրցաշրջանում երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ակումբը նաև նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է փարիզյան գրանդի պաշտոնական կայքը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի մի քանի շաբաթ։ 24-ամյա լատերալը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հոկտեմբերի 20-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի տնային հանդիպումը։ Մենդեշն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի երրորդ տուրում ՊՍԺ-ն սեփական դաշտում 1:2 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Մոնակոյից»։ Փարիզյան գրանդը 31-րդ րոպեին` թիմի ավագ Մարկինյոսի գոլից հետո բացեց հաշիվը, բայց մոնեգասկյան ակումբը երկրորդ կեսում կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասն ու տանել կամային հաղթանակ։ Ֆելիպե Լուիսի գլխավորած թիմից 58-րդ ու 72-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Նազինյոն ու Սթանիս Իդումբոն։ […]
Ավելին
ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլյան տեղափոխվել է «Լիվերպուլ», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` մերսիսայդյան գրանդը ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք է բերել 125 միլիոն եվրոյով։ «Կարմիրներն» ավելի շատ գումարով գնել են միայն Ալեքսանդր Իսակի տրանսֆերը` 2025թ. ամռանը «Նյուքասլին» վճարելով 145 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն էլ իրականացրել է ակումբի […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի դաշտում ոչ-ոքի (2:2) գրանցեց «Լիլի» հետ։ Տանտերերը Հակոն Արնար Հարալդսոնի ու Դիլան Բակվայի գոլերի շնորհիվ մինչև խաղավերջ հաղթում էին 2:0 հաշվով, բայց փարիզյան գրանդը կարողացավ ծանրագույն ոչ-ոքի կորզել։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից 90+1-րդ րոպեին հիասքանչ գոլ խփեց Վիտինյան, իսկ 90+5-ին աչքի ընկավ Մարկինյոսը։ «Պարի […]
Ավելին
Մոնակոյում կայացել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վիճակահանությունը։ Interfootball-ը ներկայացնում է մրցաշարի նախորդ երկու տարիների հաղթող ՊՍԺ-ի, «Բավարիայի» և «Արսենալի» մրցակիցներին։ ՊՍԺ «Արսենալ» «Բավարիա» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Ռենի» հետ։ Փարիզյան գրանդն առաջին խաղակեսից հետո պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, բայց խաղավերջում կարողացավ խուսափել պարտությունից։ «Պարի Սեն-Ժերմենից» նորամուտի խաղում դուբլ գրանցեց թիմի նորեկ Ֆերան Տոռեսը` երկու անգամ եզրափակելով Ֆաբիան Ռուիսի ասիստը։ 26-ամյա հարձակվողը վերջերս է 50 միլիոն […]
Ավելին
«Միլանը» «Ստրասբուրգից» ձեռք է բերել եզրային կիսապաշտպան Դիեգո Մորեյրային, հայտնում է «Ռոսոներիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` իտալական գրանդը բելգիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 50 միլիոն եվրո։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «Ստրասբուրգը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից կարող է ստանալ ևս 16 միլիոն եվրո բոնուս։ […]
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենը» գնել է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսի տրանսֆերը, հայտնում է փարիզյան գրանդի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` ՊՍԺ-ն 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բլաուգրանային» վճարել է 50 միլիոն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2022թ. հունվարից, 207 խաղում խփել է 65 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026