Նեյմարը ժամանել է Կատալոնիա: Նպատակը տեղը դատարանում «Բարսելոնայի» դեմ հայցի նիստին մասնակցելն է: Բրազիլացին ցանկանում է բոնուսների հասույթը ստանալ, որը կազմում է 18 միլիոն եվրո,- հայտնում է Mundo Deportivo-ն: Նշվում է, որ «Բարսելոնան» հայտարարություն կտարածի՝ շարունակելով պնդել, որը բոնուսները նախատեսված են եղել մինչև պայմանագրի ավարտը, որի ժամանակը սահմանված էր մինչև 2022 թվականը: Դատը պետք է […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա-1-ի 6-րդ տուրում «Լիոնը» հյուրընկալել էր ՊՍԺ-ին. գործող չեմպիոնը հաղթեց նվազագույն հաշվով: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Նեյմարը խփել է խաղի միակ գոլը: Փարիզյան թիմը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ավելին
Նեյմարը նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում մրցավարներից բուռն դժգոհելու և խաղից հետո նրանց հանդիպել փորձելու համար 3 խաղով որակազրկվել էր: CAS-ը (Սպորտային վճռաբեկ դատարան) քննել է գործը և ներկայացրել որոշումը, ըստ որի՝ բրազիլացու որակազրկումը 1 խաղով կրճատվել է: Այսպիով, Նեյմարը բաց կթողնի «Ռեալի» և «Գալաթասարայի» հետ հանդիպումները և կկարողանա մասնակցել «Բրյուգեի» դեմ խաղին:
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 5-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Ստրասբուրին»: Փարիզյան թիմը հաղթել նվազագույն հաշվով: 90+2-րդ րոպեին Նեյմարը կիսաշրջադարձ փայլուն հարվածով գոլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Ֆրանսիայի գործող չեմպիոնը 12 միավորով 1-ին տեղում է:
Ավելին
«Բարսելոնան» չի հրաժարվում Նեյմարին վերադարձնելու մտքից: Le Parisien-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը ևս մեկ առաջարկ կանի «Պարի Սեն Ժերմենին»: Աղբյուրը նշում է, որ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ: Նշվում է նաև, որ իսպանական գրանդը պատրաստ է բաց թողնել Ուսման Դեմբելեին: Հիշեցնենք, որ Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին:
Ավելին
Ներկայիս ֆուտբոլի թերևս ամենաքննարկվող կերպարի՝ Նեյմարի «ոդիսականը» շարունակում է հեղեղել միջազգային մեդիան: Այսօր՝ օգոստոսի 17-ին բրազիլացին վերադարձել է փարիզյան թիմի մարզումներին,- հայտնում է L’Equipe-ը: Actu Foot-ը լուսանկար է հրապարակել. Պարզ է դառնում, որ Նեյմարը մնում է «Պարի Սեն Ժերմենում»: Թոմաս Տուխելն ասել է հետևյալը. «Տրանսֆերային պատուհանն ավարտվում է: Խոսակցությունները ոչինչ չեն նշանակում. նա մեր ֆուտբոլիստն […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է այն պաշտպանի անունը, ում դեմ խաղալն ամենաբարդն է իր համար. «Լավագույն պաշտպանը, ում դեմ երբևէ խաղացել եմ, Ռամոսն է: Նա հիանալի կենտրոնական պաշտպան է, բացի այդ էլ, շատ գոլեր է խփում: Նրա դեմ խաղալն իրոք բարդ է».- բրազիլացու խոսքն է մեջբերել Goal.com-ը:
Ավելին
«Պարի Սեն Ժերմենը» որոշել է այնուամենայնիվ բաց թողնել թիմի հարձակվող Նեյմարից: Ինչպես հայտնում է Sport.es-ը, ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել «Բարսելոնայի» հետ բրազիլացու տեղափոխության հարցերը հստակեցնելու համար: Հիշեցնենք, որ Նեյմարը չէր մասնակցել թիմի հավաքին, ինչի համար փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է մեծ տույժ սահմանել: Անձամբ ֆուտբոլիստը ևս հեռանալու ցանկություն էր հայտնել: Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ժամանել է ակումբի մարզաբազա: Ինչպես հայտնում է L’Equipe-ը, բրազիլացին առավոտյան ժամանել է ակումբի բազա, որպեսզի սկսի թիմի հետ մարզվել: Այսօր կկայանա հանդիպում ֆուտբոլիստի և ակումբի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոյի միջև, կքննարկվի ֆուտբոլիստի բացակայելու հարցը: Հուլիսի 8-ին փարիզյան ակումբը հայտարարել էր, որ բրազիլացին չի ներկայացել մարզումներին և նրան զրկել էր էթիկայի համար տրվող […]
Ավելին
Նեյմարը ժամանակակից ֆուտբոլի ամենաոճային անձանցից մեկն է: Բրազիլացու սանրվածքը մի քանի օրերի ընթացքում էական փոփոխությունների է ենթարկվում: Բրազիլիայում Նեյմարը մասնակցել է բակային ցուցադրական ֆուտբոլի խաղի. նրան նկատել են դարձյալ շիկահեր դարձած.
Ավելին
1 25 26 27 28

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023