Բարսելոնան ամռանը ցանկանում է ձեռք բերել չորս ֆուտբոլիստ

Բարսելոնան ամռանը ցանկանում է ձեռք բերել չորս ֆուտբոլիստ

17/03/2020 - 17:37

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» կողմնորոշվել է այն խաղացողների հարցում, որոնց ցանկանում է ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանկ։

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել չորս ֆուտբոլիստների։ Ակումբը փնտրում է ձախլիկ կենտրոնական պաշտպան, եզրային պաշտպան, կենտրոնական պատշպան, ով կխաղա պաշտպանական գծի առջև, ինչպես նաև կենտրոնական հարձակվող։

Նշվում է նաև, որ ակումբի ամենասկզբունքային տրանսֆերային նպատաակը «Ինտերի» կենտրոնական հարձակվող Լաուտարո Մարտինեսն է։

Որպեսզի ակումբը գումար վաստակի նոր ձեռքբերումներ կատարելու համար, «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է մի շարք ֆուտբոլիստների վաճառել։

Ըստ Marca-ի՝ ակումբը դիտարկում է նաև 150 մլն եվրոյի դիմաց Նեյմարին վերադարձնելու տարբերակը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է բրազիլացու գինը նվազեցնել մինչև 150 մլն եվրո և վաճառել «Բարսային»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023