Նեյմա՞ր, թե՞ Լաուտարո․ Ո՞ւմ է նախապատվություն Բարսելոնան

Նեյմա՞ր, թե՞ Լաուտարո․ Ո՞ւմ է նախապատվություն Բարսելոնան

18/03/2020 - 13:41

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն։

Ըստ աղբյուրի՝ արգենտիացի հարձակվողը նույնպես կողմ է կարիերան Կատալոնիայի մայրաքաղաքում շարունակելուն՝ չնայած նրա աշխատավարձը կարող է էականորեն նվազել։

Եթե խաղացողը որոշի կարիերան շարունակել Լա լիգայում, ապա ստիպված կլինի ընտրություն կատարել «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև։ Սակայն կատալոնացիները վախենում են, Լաուտարոն կարիերան կշարունակի Պրեմիեր լիգայում։

«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» պատրաստ են խաղացողին «փախցնել» «բլաուգրանասի» ձեռքից, սակայն «Բարսելոնայի» ղեկավարները դրական են տրամադրված այս հարցում։ Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, որ հարձակման գծում անհրաժեշտ է նոր աստղային ֆուտբոլիստ։ Ամռանը ակումբի առաջնային նպատակները լինելու են Լաուտարո Մարտինեսին և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռքբերելը։

Այժմ Լաուտարոյին ձեռքբերելը ակումբի համար ավելի կարևոր է, քան Նեյմարի տրանսֆերը։ Ակումում կարծում են, որ երկուսին ձեռք բերելու համար չի բավականացնի գումարը։ Արգենտինացու տրանսֆերային առավելությունն այնն է, որ նրա հետ բանակցություններն ավելի հեշտ կընթանան։

Արդեն քանի ամիս է կողմերը բանակցում են, իսկ Լաուտարոն պատրաստ է լքել Իտալիան և ցանկանում է հանդես գալ իր հայրենացկի՝ Լեո Մեսսիի կողքին։ Այս գործարքի ֆինանսական կողմը դեռևս չի հստակեցվել, իսկ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը բավականին դանդաղեցնում է բանակցությունները։ Սպասվում էր մարտ ամիսը պետք է բեկնումային լիներ բանակցությունների համար, սակայն կորոնավիրուսը խառնեց բոլորի խաղաքարտերը։

«Ինտերը» հարգում է խաղացողի դիրքորոշումը, սակայն չի պատրաստվում նվազեցնել նրա գինը։ Խաղացողի պայմանագրում կա հստակ հրաժարագին, որը հունիսի առաջին 15 օրերին կկազմի 111 մլն եվրո։

«Բարսելոնան» կարծում է, որ նրա գինը չափազանցված է և պատրաստվում տրանսֆերում ներառել նաև այլ խաղացողների՝ սակարկելով նրա գինը։ Այս տրանսֆերում, հավանական է, որ կներառվի Արթուրո Վիդալը։

Լաուտարոն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023