Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 30-րդ տուրից հետաձգված «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Յուրգեն Կլոպի թիմը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուիշ Դիաշն ու Սադիո Մանեն։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում «Լիվերպուլը» մանկունյական ակումբին կրկին հաղթել էր […]
Ավելին
Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր մարզչական կարիերայի ընթացքում 10-րդ անգամ հաղթեց Պեպ Գվարդիոլայի թիմերին։ Կլոպը Գվարդիոլայի ամենաանհարմար մրցակիցն է, ում դեմ իսպանացի մասնագետն ամենաշատն է կրել պարտություն։ Դրան զուգահեռ, Գվարդիոլան էլ 9 անգամ հաղթել է Կլոպին, ինչն էլ գերմանացի մասնագետի վատագույն […]
Ավելին
Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Մերսիսայդյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում միակ ակումբն է, որը կարող է նվաճել բոլոր հնարավոր չորս տիտղոսները։ «Լիվերպուլն» արդեն հաղթել է Անգլիայի Լիգայի գավաթն ու պայքարում է նաև մյուս 3 տիտղոսների` Պրեմիեր լիգայի, Չեմպիոնների լիգայի ու Անգլիայի գավաթի համար։ «Սիթիի» դեմ հանդիպումից հետո […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան ակումբը հաղթել էր 3:1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն նույնպես գոլառատ ստացվեց. այս անգամ գրանցվեց 3:3 հաշիվը։ «Լիվերպուլի» կազմից Ռոբերտո Ֆիրմինոն դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմա Կոնատեն, իսկ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլի» դեմ։ Կողմերը պարզապես հիասքանչ հանդիպում պարգևեցին հանդիսականներին ու հեռուստադիտողներին` համառ պայքարում այդպես էլ չպարզելով հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Քաղաքաբնակները», երկու անգամ առաջ լինելով հաշվի մեջ, չկարողացան պահպանել հաղթական հաշիվը։ Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կևին դե Բրույնեն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում մերսիսայդյան ակումբը հաղթեց 3:1 հաշվով։ «Լիվերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Իբրահիմա Կոնատեն, Սադիո Մանեն ու Լուիշ Դիաշը, իսկ «արծիվների» միակ գոլը խփեց Դարվին Նունյեսը։ Նշենք, որ այս դիմակայության […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Վոթֆորդի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տարածքային ու խաղային առավելություն ու մրցակցին հաղթեց 2:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դիոգու Ժոտան և Ֆաբինիոն։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 72 միավոր, շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին» և գլխավորեց Պրեմիեր լիգայի […]
Ավելին
Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը ներկայացրել եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող մարզիչներին։ Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո Մադրիդ») է, ով ամսական վաստակում է 3.3 մլն եվրո աշխատավարձ։ Արգենտինացի մասնագետն ընդհանրապես եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող մարզիչն է։ Լա լիգայում Սիմեոնեին հաջորդում են Կառլո Անչելտին («Ռեալ Մադրիդ», 910 հազ. եվրո) և Մարսելինո Գարսիա Տորալը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. «Անչափ կարևոր 3 միավորներ էին։ Գալ Լոնդոն և հաղթել «Արսենալի» դաշտում, իրոք, հիասքանչ է։ Մենք լավ սկսեցինք հանդիպումը, սակայն խաղը հետագայում ավելի «բացվեց»։ Մրցակիցը լավ պահեր ունեցավ, ինչի հետևանքով դժվարություններ ունեցանք։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 27-րդ տուրից հետաձգված «Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպումը։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունն ու հաղթել 2:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դիեգու Ժոտան ու Ռոբերտո Ֆիրմինոն։ Այսպիսով, այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 69 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։ «Կարմիրները» կտրուկ […]
Ավելին
1 10 11 12 13 14 28

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026