Եվրոպական ֆուտբոլի ամենաբարձր վարձատրվող մարզիչները

Եվրոպական ֆուտբոլի ամենաբարձր վարձատրվող մարզիչները

23/03/2022 - 15:54

Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը ներկայացրել եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող մարզիչներին։

Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո Մադրիդ») է, ով ամսական վաստակում է 3.3 մլն եվրո աշխատավարձ։

Արգենտինացի մասնագետն ընդհանրապես եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող մարզիչն է։

Լա լիգայում Սիմեոնեին հաջորդում են Կառլո Անչելտին («Ռեալ Մադրիդ», 910 հազ. եվրո) և Մարսելինո Գարսիա Տորալը («Ատլետիկ Բիլբաո», 500 հազ.)։

Մյուս առաջնություններում պատկերը հետևյալն է.

Անգլիական Պրեմիեր լիգա

  1. Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի») – 1.89 մլն եվրո
  2. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ») – 1.49 մլն եվրո
  3. Անտոնիո Կոնտե («Տոտենհեմ») – 1.49 մլն եվրո

Ա սերիա

  1. Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս») – 1.19 մլն եվրո
  2. Ժոզե Մոուրինիո («Ռոմա») – 770 հազ. եվրո
  3. Սիմոնե Ինձզագի («Ինտեր») – 620 հազ. եվրո

Բունդեսլիգա

  1. Յուլիան Նագելսման («Բավարիա») – 666 հազ. եվրո
  2. Խերարդո Սեոնանե («Բայեր») – 416 հազ. եվրո
  3. Մարկո Ռոզե («Բորուսիա Դորտմունդ») – 375 հազ. եվրո

Լիգա 1

  1. Մաուրիսիո Պոչետինո (ՊՍԺ) – 1.1 մլն եվրո
  2. Խորխե Սամպաոլի («Մարսել») – 330 հազ. եվրո
  3. Քրիստոֆ Գալտյե («Նիցցա») – 330 հազ. եվրո

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023