Լիվերպուլը հաղթեց Վոթֆորդին` գլխավորելով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը🎥

Լիվերպուլը հաղթեց Վոթֆորդին` գլխավորելով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը🎥

02/04/2022 - 17:48

Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Վոթֆորդի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տարածքային ու խաղային առավելություն ու մրցակցին հաղթեց 2:0 հաշվով։

Մերսիսայդյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դիոգու Ժոտան և Ֆաբինիոն։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 72 միավոր, շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին» և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Նշենք, որ «քաղաքաբնակներն» ընթացիկ տուրում դեռևս չեն անցկացրել իրենց հանդիպումը և հյուրընկալվելիս կմրցեն «Բարնլիի» դեմ։

«Վոթֆորդը», 22 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023