Ֆանտաստիկ ֆուտբոլ «Էթիհադում». Սիթին ու Լիվերպուլը չպարզեցին հաղթողին🎥

Ֆանտաստիկ ֆուտբոլ «Էթիհադում». Սիթին ու Լիվերպուլը չպարզեցին հաղթողին🎥

10/04/2022 - 21:22

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլի» դեմ։

Կողմերը պարզապես հիասքանչ հանդիպում պարգևեցին հանդիսականներին ու հեռուստադիտողներին` համառ պայքարում այդպես էլ չպարզելով հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։

«Քաղաքաբնակները», երկու անգամ առաջ լինելով հաշվի մեջ, չկարողացան պահպանել հաղթական հաշիվը։

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կևին դե Բրույնեն ու Գաբի Ժեզուսը, իսկ մերսիսայդցիների գոլերը խփեցին Դիոգու Ժոտան ու Սադիո Մանեն։

Այս ոչ-ոքիից հետո «Սիթին» վաստակեց 74 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Յուրգեն Կլոպի թիմը, 73 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023