Հայտնի է դարձել, թե երբ է կայանալու Իտալական Ա սերիայի 3-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա մարտի 17-ին Թուրինի «Ալյանց» մարզադաշտում Երևանի ժամանակով 20։45-ից սկսած։ Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, սակայն քանի որ «Նապոլիի» կազմում այդ ժամանակ կային կորոնավիրուսով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սպեցիայի» դարպասը։ Տանտերերի 3-րդ գոլն իր անվան դիմաց գրանցեց թուրինցիների հարձակման առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը Եվրոպայի թոփ-5 առաջնությունների շրջանակում, ով առնվազն 4 գոլ է հեղինակել աջ և ձախ ոտքերով, ինչպես […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 25-րդ տուրը, որի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Յուվենտուսը» մրցեց «Սպեցիայի» դեմ ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումն անցավ թուրինյան ակումբի առավելությամբ, որը հանդիպման հենց մեկնարկից տիրել էր նախաձեռնությանը՝ անդադար ճնշելով մրցակցին։ «Բյանկոներիները» հանդիպման 10-րդ րոպեն գոլի հեղինակ դարձան, սակայն Ֆեդերիկո Կիեզայի խփած գոլը չեղարկվեց, քանի որ իտալացի ֆուտբոլիստը գտնվում էր […]
Ավելին
Իտալացի հանրահայտ նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Անդրեա Պիռլոյի օրոք «Յուվենտուսի» ունեցած մրցելույթների մասին․ «Կարծում եմ՝ «Յուվենտուսը» Պիռլոյի՝ ակումբը գլխավորելուց հետո ավելի թույլ է դարձել, քանի որ այժմ ակումբն ավելի քիչ որակյալ կիսապաշտպություն ունի։ Այժմ նրանց դաշտի այդ հատվածում ինչ-որ բան չի հերիքում։ Ես նկատի ունեմ երկու կենտրոնական կիսապաշտպաններին՝ Ռոդրիգո Բենտանկուրին և Ադրիեն Ռաբիոյին։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափեց «Վերոնայի» դեմ: Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ «բյանկոներիների» կազմում գոլի հեղինակ դարձավ հարձակման առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ։ Ինչպես տեղեկացնում է Stats Foot-ը, այդ գոլը պորտուգալացու 71-րդ գնդակն էր թուրինյան ակումբի կազմում, ով խփած գոլերի քանակով շրջանցեց Պաուլո Դիբալային և «ծեր սինյորայի»՝ 21-րդ դարի ռմբարկուների շրջանում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Ճիշտ է՝ հանդիպման առաջին խաղակեսում թուրինյան ակումբն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային առավելություն, սակայն «Վերոնան» իր գրոհներով համարժեք պատասխան էր տալիս և առաջին 45 րոպեների ընթացքում գրեթե հավասար պայքար մղեց ահեղ մրցակցի դեմ։ Կողմերին վիճակված չէր առաջին կեսում բացել խաղի հաշիվը, իսկ երկրորդը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Կրոտոնեին» և 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ Վերոնշյալ հանդիպման 26-րդ և 88-րդ րոպենելին թուրինյան ակումբը ստացավ տուգանային հարված իրացնելու իրավունք։ Գնդակին, ինչպես և սպասվում էր, մոտեցավ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն երկու դեպքում էլ չկարողացավ գրավել «Կրոտոնեի» դարպասը․ առաջին հարվածը դիպավ պատ կազմած […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կրոտոնեի» դեմ (3:0)։ Հանդիպման 29-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն հարձակման աջ եզրից Ֆեդերիկո Կիեզայի կատարած փոխանցումից հետո պորտուգալացի ֆուտբոլիստն ընդամենը 1-2 մետր հեռավորությունից չկարողացավ դիպուկ հարվածով գնդակն ուղարկել Ալեքս Կորդացի պաշտպանած դարպաս։ 36-ամյա հարձակվողի հարվածը մի փոքր […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կրոտոնեի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, ողջ հանդիպումն անցավ «բյանկոներիների» տոտալ առավելությամբ, ովքեր որևէ հնարավորություն չտվեցին կարգով իրենց ակնհայտ զիջող մրցակցին՝ խփելով երեք անպատասխան գնդակ։ Թուրինյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ մեկ գոլ էլ գրանցվեց Վեսթոն Մակենիի անվան […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Սերխիո Ագուերոն , ամենայն հավանականությամբ, գալիք ամռանը կլքի «քաղաքաբնակների» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, արգենտինացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Բարսելոնայի», «Ինտերի» և «Յուվենտուսի» հետ։ Վերջերս 32-ամյա հարձակվողը հայտարարել է, որ դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում․ «Չգիտեմ, թե որտեղ կհայտնվեմ մրցաշրջանի ավարտից հետո։ Չունեմ նույնիսկ ամենափոքր պատկերացում, թե ինչ […]
Ավելին
1 50 51 52 53 54 101

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023