2010 թ․ Բենզեման մոտ է եղել իտալական գրանդի շարքերը համալրելուն

2010 թ․ Բենզեման մոտ է եղել իտալական գրանդի շարքերը համալրելուն

26/03/2021 - 17:24

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն պատմել է, որ 2010 թվականին «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մոտ է եղել թուրինյան ակումբի շարքերը համալրելուն․

«Այո՛, դա ճիշտ է․ Բենզեման մոտ էր «Յուվենտուս» տեղափոխվելուն, երբ մեր մարզիչը Չիրո Ֆերարան էր։

Բենզեմայի գործերն այնքան էլ լավ չէին «Ռեալի» կազմում, իսկ «սերուցքայինները» պետք է ընտրություն կատարեին Գոնսալո Իգուայինի և նրա միջև։ Արդյունքում երկուսն էլ մնացին «Ռեալի» կազմում, իսկ տարիներ անց Իգուայինը տեղափոխվեց «Նապոլի»։

Կարիմը շատ մոտ էր «Յուվենտուս» տեղափոխվելուն, սակայն, ցավոք, գործարքը տեղի չունեցավ։ Չնայած՝ կային դրա բոլոր նախադրյալները»,- նշել է իտալացի նախկին կիսապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման 2009 թվականից ի վեր պաշտպանում է «Ռեալի» գույները, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 545 հանդիպում՝ դառնալով 272 գոլի և 141 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Կլաուդիո Մարկիզիոյին, ապա նա 2005-2018 թթ․ հանդես է եկել «Յուվնետուսում», որի մարզաշապիկով անցկացրել է 389 հանդիպում՝ դառնալով 37 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023