Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ

Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ

31/03/2021 - 12:49

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքելու է ակումբը։

Այդ լուրից հետո մի շարք գրանդ ակումբներ սկսել են հետաքրքրվել 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, խոսքը «Բարսելոնայի», «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի մասին է։

Բացի այս ակումբներից, նշվում է նաև, որ Ագուերոյին պայմանագիր են ցանկանում առաջարկել Պրմիեր լիգայի որոշ ակումբներ, որոնց անունները դեռևս չի բարձրաձայնվում։

Ինքը՝ Ագուերոն, ժամանակին նշել է, որ Անգլիայից հեռանալուց հետո կցանկանար վերադառնալ հարազատ «Ինդեպենդյենտե», որի կազմում էլ սկսել է իր ֆուտբոլային կարիերան՝ հանդես գալով 2004-2006 թթ․։

Հիշեցնենք, որ Սերխիո Ագուերոն «քաղաքաբնակների» շարքերը համալրել է 2011 թվականին։ Այդ ժամանակ մանկունյական ակումբը խաղացողի դիմաց «Ատլետիկո Մադրիդին» վճարեց 40 մլն եվրո։ Մինչ այժմ նա «Սիթիի» կազմում անցկացրել է 384 հանդիպում՝ դառնալով 257 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։ Ագուերոն ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023