Միլանի «Լա Սկալա» թատրոնում ընթանում է FIFA-ի The Best սպասված մրցանակաբաշխությունը: Տարվա խորհրդանշական հավաքականն այսպիսինն է. Ալիսոն Բեքեր, Մատեյս դե Լիգտ, Սերխիո Ռամոս, Վիրջիլ վան Դեյկ, Մարսելո, Լուկա Մոդրիչ, Ֆրենկի դե Յոնգ, Կիլիան Մբապե, Լիոնել Մեսսի, Էդեն Ազար,
Ավելին
Շարունակվում է Internatinal Champions Cup-ը: Հերթական խաղում մրցել են «Յուվենտուսը» և «Ինտերը». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Հանդիպման 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել թուրինյան թիմի նորեկ Մատեյս դե Լիգտը: 68-րդ րոպեին Ռոնալդուն տուգանայինից հարված է կատարել. գնդակն անդրադարձից հետո հայտնվել է դարպասում: «Յուվենտուսը» հաղթել է 11 մետրանոց հարվածաշարում:
Ավելին
«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարծիք է հայտնել թիմի նորեկ Մատեյս դե Լիգտի մասին. «Դե Լիգտը լավագույն երիտասարդ կենտրոնական պաշտպանն է աշխարհում: Մենք պարտավոր էինք անել այս քայլը և ձեռք բերել նրան, որպեսզի շարունակեինք աճել. սա շատ լավ է թիմի համար: Բացի Դե Լիգտից, Մերիխ Դեմիրալից և Դանիելե Ռուգանիից, մենք ունենք երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք կօգնեն […]
Ավելին
«Յուվենտուսը» հայտարարել է «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին ձեռք բերելու մասին: 19-ամյա պաշտպանի տրանսֆերի արժեքը կազմել է 75 միլիոն եվրո. գումարը կվճարվի 5 տարվա ընթացքում: «Այաքսը» ևս 10,5 միլիոն եվրո կարող է ստանալ հավելավճարի տեսքով: Դե Լիգտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: ? LIGTS ? | Matthijs de Ligt officially […]
Ավելին
«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տեղափոխությունը «Յուվենտուս» հանգուցալուծվում է: Ինչպես հայտնում է անվանի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, այսօր հոլանդացի ֆուտբոլիստը կժամանի Թուրին, որպեսզի վաղը բուժզննում անցնի ակումբի բազայում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր դետալները: Իտալացիները հոլանդական ակումբին կվճարեն 70 մլն եվրո, գումարած հավելավճարները: Ֆուտբոլիստի պայմանագրում հրաժարագրի գումարի չափը կկազմի […]
Ավելին
«Այաքսի» տնօրեն Մարկ Օվերմարսը խոսել է թիմի պաշտպան Մատեյս դե Լիգտի՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին: «Ավարտը մոտ է: Հիմա խոսքը գնում է բանկային երաշխիքների մասին, քանի որ «Այաքսը» միշտ խիստ է այդ հարցերում: Ես հուսով եմ, որ այս ամենը շատ արագ տեղի կունենա և նրանք կկարողանան դա անել»,- Օվերմարսի խոսքերն է մեջբերում Voetbal International-ը: Ավելի […]
Ավելին
«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը ընդգրկված չէ Ավստրիա հավաքի մեկնած 28 ֆուտբոլիստների ցանկում: «Դե Լիգտը չի մեկնել թիմի հետ, քանի որ հնարավոր տրանսֆերի սպասման մեջ է»,- տեղեկացնում է հոլանդական մամուլը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն: Ամստերդամյան ակումբը պաշտոնապես թույլատրել է նրան չմեկնել հավաքի:
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor