Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` նոյեմբերի 29-ին, Փարիզի Շատլե թատրոնում կկայանա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ France Football-ն սկսել է արդեն հրապարակել քվեարկության արդյունքները։ Այսպիսով, 24-րդ հորիզոնականը զբաղեցրել է Պեդրին («Բարսելոնա»), իսկ 23-րդ հորիզոնականը` Հարի Քեյնը («Տոտենհեմ»)։ 25-30-րդ հորիզոնականը զբաղեցրածներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 10-րդ տուրում Անգլիայի հավաքականը 10:0 հաշվով ջախջախեց Սան Մարինոյին` նվաճելով ԱԱ խմբային փուլի ուղեգիր։ Հանդիպման հերոսը դարձավ «երեք առյուծների» հարձակվող Հարի Քեյնը, ով իր անվան դիմաց պոկեր գրանցեց` 4 անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Քեյնը 2021 թ. ընթացքում հավաքականի կազմում դարձել է 16 գոլի հեղինակ` […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Անգլիայի հավաքականը I խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Սան Մարինոյի ընտրանու դեմ։ Գարեթ Սաութգեյթի սաները չխնայեցին մրցակցին ու 10 գնդակ ուղարկեցին Էլիա Բենեդետինիի պաշտպանած դարպասը։ «Երեք առյուծների» կազմից պոկերի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ աչքի ընկան Հարի Մագուայերը, Տայրոն Մինգսը, Էմիլ Սմիթ-Ռոուն, Բուկայո Սակայն և Թեմի […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրում Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել Հունգարիայի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Երեք առյուծների» կազմում այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց նաև Հարի Քեյնը, ում չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, ընդհատվել է Քեյնի անհավանական գոլային շարքը աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերի շրջանակում, որը բաղկացած էր […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրում «Տոտենհեմը» G խմբի շրջանակում Լոնդոնում մրցեց Սլովենիան ներկայացնող «Մուրայի» դեմ։ «Խցանները» որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին և մեծ առավելության պայմաններում 5:1 հաշվով ջախջախեցին մրցակցին։ Հանդիպման հերոս դարձավ «Տոտենհեմի» գոլահար Հարի Քեյնհ, ով, դուրս գալով փոխարինման, իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։ Հատկանշանակ է, որ Քեյնն իր գոլերը խփել է ընդամենը 19 րոպեի ընթացքում` […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բորուսիա Դորտմունդը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց թուրքական «Բեշիկթաշին»։ Դորտմունդյան ակումբի կազմից Չեմպիոնների լիգայում հերթական գոլն է խփել Էրլինգ Հալանդը` 45+3-րդ րոպեին հաշիվը դարձնելով 2:0։ Ինչպես տեղեկացնում է Opta Franz-ը, նորվեգացի հարձակվողն ամենահեղինակավոր մրցաշարում խփել է իր 21-րդ գոլը։ Հալանդին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել […]
Ավելին
Ամերիկյան հեղինակավոր EA Sports ընկերությունը, որը թողարկում է հանրահայտ FIFA վիդեոխաղը, ներկայացրել է խաղի 2022 թ. տարբերակի ամենաբարձր վարկանիշ ունեցող 22 ֆուտբոլիստներին։ FIFA-2022-ի ամենաբարձր վարկանիշն ունի ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին (93), ում հաջորդում է Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», 92)։ 3-7-րդ հորիզոնականները կիսում են Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ), Կիլիան Մբապեն, Նեյմարը (երկուսն էլ` ՊՍԺ), Կևին դե Բրոյնեն […]
Ավելին
«Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը կողմնորոշվել է իր ապագայի հարցում` սոցցանցերի էջերում կատարելով հետևյալ գրառումը. «Անհավանական էր տեսնել կիրակի օրվա ընդունելությունը և կարդալ բազմաթիվ աջակցություն ցույց տվող նամակներ «Տոտենհեմի» երկրպագուների կողմից։ Ես այս ամառ մնում եմ «Տոտենհեմում» և 100%-ով կենտրոնացած կլինեմ, որպեսզի օգնեմ ակուկբին»,- գրել է 28-ամյա հարձկվողը։ Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը 2020/21 մրցաշրջանի ավարտից […]
Ավելին
«Տոտենհեմը» մտադիր է շոկային տրանսֆեր իրականացնել` թիմ հրավիրելով «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսիին, ով ներկա պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն` հղում կատարելով Daily Express-ին, լոնդոնյան ակումբն արդեն համակերպվել է, որ ակումբից, ամենայն հավանականությամբ, կհեռանա Հարի Քեյնը, ում տրանսֆերի դիմաց «Տոտենհեմը» կստանա մոտ 118-120 մլն եվրո, ինչը նրանց հնարավորություն կտա […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» լրջորեն հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով. լոնդոնյան ակումբն արդեն պայմանագիր է համաձայնեցրել նրա հետ ու պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել բելգիացի ֆուտբոլիստին գնելու համար։ Ըստ Sky Sports-ի տեղեկությունների` 28-ամյա հարձակվողը մտադիր է վերադառնալ «Չելսի» և «ներաձուրիների» ղեկավարությանը խնդրել է ընդունել «ազնվականների» առաջարկը։ Ավելի վաղ տեղեկություններ հաղորդվեցին, որ «թոշակառուները» […]
Ավելին
1 8 9 10 11 12 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023