«Տոտենհեմը» մտադիր է շոկային տրանսֆեր իրականացնել` թիմ հրավիրելով «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսիին, ով ներկա պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն` հղում կատարելով Daily Express-ին, լոնդոնյան ակումբն արդեն համակերպվել է, որ ակումբից, ամենայն հավանականությամբ, կհեռանա Հարի Քեյնը, ում տրանսֆերի դիմաց «Տոտենհեմը» կստանա մոտ 118-120 մլն եվրո, ինչը նրանց հնարավորություն կտա […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» լրջորեն հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով. լոնդոնյան ակումբն արդեն պայմանագիր է համաձայնեցրել նրա հետ ու պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել բելգիացի ֆուտբոլիստին գնելու համար։ Ըստ Sky Sports-ի տեղեկությունների` 28-ամյա հարձակվողը մտադիր է վերադառնալ «Չելսի» և «ներաձուրիների» ղեկավարությանը խնդրել է ընդունել «ազնվականների» առաջարկը։ Ավելի վաղ տեղեկություններ հաղորդվեցին, որ «թոշակառուները» […]
Ավելին
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, 27-ամյա հարձակվողը որոշել է հեռանալ լոնդոնյան ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Արդեն հայտնի է դարձել, որ «քաղաքաբնակները» անձնական պայմանագիր են համաձայնեցրել Քեյնի հետ. կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև […]
Ավելին
Եվրո-2020-ի եզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը 11-մետրանոցներով (հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով) պարտվեց Իտալիային` զրկվելով չեմպիոն դառնալու հնարավորությունից։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել անգլիացիների ավագ Հարի Քեյնը. «Ավելին անել մենք ի զորու չէինք։ 11-մետրանոց հարվածաշարը միշտ էլ պարտության ամենավատ տարբերակն է։ Մենք հիանալի մրցաշար անցկացրինք և կարող […]
Ավելին
Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն և նվաճեց մրցաշարի եզրափակչի ուղեգիր։ Անգլիացիները հաղթական գնդակը խփել են 102-րդ րոպեին վաստակած 11-մետրանոցի շնորհիվ։ Դանիայի հավաքականի դարպասպաահ Կասպեր Շմեյխելը հետ մղեց Հարի Քեյնի առաջին հարվածը, սակայն անգլիացիների ավագը հասցրեց արագ հասնել գնդակին ու երկրորդ փորձից հաշկվը դարձրեց 2:1։ «Երեք առյուծների» համար այդ […]
Ավելին
Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Դանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկում հիմնականում դիրքային պայքար էր ընթանում, իսկ կողմերի կիսագոլային պահերն ոչինչ չէին տալիս նրանց։ Ամեն դեպքում, 30-րդ րոպեին բացվեց խաղի հաշիվը. Դանիայի հավաքականը տուգանային հարվածի իրավունք վաստակեց, որի իրացումից հետո Միկել Դամսգորը դարձավ ֆանտասիկ գոլի հեղինակ։ Բաց թողած գոլից հետո Անգլիայի հավաքականն […]
Ավելին
Ավարտվեցին նաև Եվրո-2020-ի 1/4 եզրափակիչները, ինչից անմիջապես հետո Interfootball-ի Telegram-ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշարի այդ փուլի լավագույն ֆուտբոլիստին։ Քվեարկության հենց մեկնարկից Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը միանգամից առավելություն ստացավ, որը պահեց մինչև վերջ։ 32-ամյա ֆուտբոլիստը ստացավ ձայների գրեթե կեսը` 44%-ը, և ճանաչվեց Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։ Զոմերը Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում […]
Ավելին
Եվրո-2020-ի վերջին քառորդ եզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Ուկրաինայի ընտրանու դեմ։ Անգլիայի հավաքականն իրականացրած առաջին իսկ վտանգավոր գրոհը վերածեց խփած գոլի. 4-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգի կատարած փոխանցումից հետո Հարի Քեյնը բացեց խաղի հաշիվը։ Խփած գոլից հետո անգլիացիները մի փոքր սկսեցին ավելի իներտ գործել, ինչից էլ կարող էին օգտվել Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները։ 17-րդ […]
Ավելին
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 27-ամյա կենտրոնական հարձակվողի ծաձայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որը պաշտոնական առաջարկով դիմել է «Տոտենհեմին»։ Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակները» Քեյնի դիմաց «խթաններին» առաջարկել են 100 մլն ֆունտ (113 մլն եվրո) գումար։ Ավելի վաղ Նիկոլո Սկիրան […]
Ավելին
Եվրո-2020-ի` հունիսի 18-ի խաղային վերջին հանդիպման շրջանակում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում չկարողացավ կոտրել Շոտլանդիայի ընտրանու դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը նման է մի խոհարարի, ում հրավիրել են բարձրակարգ ռեստորան, տվել են ամեն ինչ, ու ասել են մի լավ տորթ թխի, իսկ նա գաթայից բացի ոչինչ չի կարողանում թխել։ Անգլիայի […]
Ավելին
1 9 10 11 12 13 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023