Իսպանական Լա լիգայի՝ դեռևս առաջին տուրից հետաձգված խաղի շրջանակում այսօր «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում կընդունի «Էլչեյին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։00-ին, որի ուղիղ եթերին կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստատեսության եթերում, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Մրցող կողմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան (կառավարել է 2003-2010թթ․), ով ակումբի հաջորդ նախագահական ընտրություններում կրկին առաջադրել է իր թեկնածությունը, խոսել է «Նոու Կամպ» մարզադաշտի վերակառուցման մասին․ «Ես ցանկանում եմ 2024 թվականին նոր մարզադաշտում Լեո Մեսսիի հետ նշել ակումբի հիմնադրման 125-ամյակը։ Մարզադաշտի հարցը հեշտ չէ, քանի որ նրա շինարակական աշխատանքներն արդեն երկու տարի է ինչ ընթանում են։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Էյբարի» դեմ։ Ոչինչ չէր հուշում, որ Ռոնալդ Կումանի սաները որևէ խնդիր կունենան այս մրցավեճում, քանզի թիմերի միջև կայացած նախորդ 12 հանդիպումներից 11-ում «կապտանռնագույնները» հաղթել էին մրցակցին։ Սակայն այժմյան «Բարսելոնան» ընդունակ է ամեն ինչի։ Առաջնության ետնապահներից «Էյբարը» «Կամպ Նոու» մարզադաշտից միավորով է հեռանում։ Սրանում իր մեղավորության […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 0։3 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Թուրինյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ երկու անգամ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Ռոնալդուն բոլոր մրցաշարերի շրջանակում «Բարսելոնայի» մարզադաշտում անցկացրած վերջին 13 հանդիպումներում 14 անգամ գրավել է մրցակցի դարպասը։ Այդ մասին տեղեկացնում […]
Ավելին
«Բարսելոնան» ֆուտբոլիստներին աջակցելու համար միջոց է գտել նույնիսկ դատարակ տրիբունաների ներքո հանդես գալու պարագայում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «կապտանռնագույնների» ղեկավարությունը ակումբի երկրպագուների մասնակցությամբ տեսահոլովակ է նկարահանել, որտեղ նրանք երգում են ակումբի հիմնը։ Վերսկսումից հետո առաջին տնային խաղի մեկնարկից առաջ այդ տեսահոլովակը կմիացվի «Կամպ Նոու» մարզադաշտում, որպեսզի տավորություն ստեղծվի, թե լեփ-լեզուն է մարզադաշտը։ «Բարսելոնան» առաջին տնային […]
Ավելին
Ինչպես գիտեք, կատալոնական «Բարսելոնան» վաճառքի է հանել «Կամպ Նոու» մարզադաշտի անվան իրավունքը։ Այդ մասին տեղեկացրել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին։ Վաճառքից ստացված հասույթի մեծ մասը փոխանցվելու է այն հիմնադրամներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Նիգերիայի նախագահի օգնական Բաշիր Ահմադը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ առաջարկելով «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերել մարզադաշտի անվան […]
Ավելին
Ինչպես գիտեք, «Բարսելոնան» առաջին անգամ պատրաստվում է վաճառել «Կամպ Նոու» մարզադաշտի անվան իրավունքը։ Վաճառքից տրամադրված ողջ հասույթը կտրամադրվի  կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամներին։ Տեղեկատվություն էր տարածվել նաև, որ կատալոնական ակումբն այդ կերպ ցանկանում է ոչ միայն մեղմացնել համավարակի պայմաններում առաջացած ֆինանսական ճգնաժամը, այլև նոր մարզադաշտի կառուցման ակումբը ցանկանում է գումար աշխատել: Եվ ահա կարծես թե հայտնվել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, կատալոնական ակումբն առաջին անգամ կվաճառի տնային հանդիպումների մարզադաշտի՝ «Կամպ Նոուի» անվան իրավունքը, և ողջ հասույթը կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամներին։ «Կամպ Նոու» մարզադաշտը բացվել է 1957 թվականին և մինչև այժմ երբևէ անվան հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ակումբը հայտնում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած մարզադաշտը կսկսի կոչվել հովանավորի […]
Ավելին
«Բարսելոնայի» նորեկ Մարտին Բրեյթվեյթը անհաջող է ելույթ ունեցել «Կամ Նոու» մարզադաշտում իր ներկայացման ժամանակ։ 28-ամյա դանիացին չի կարողացել գնդակը պահել օդում, իսկ այնուհետև դժվարությամբ մի քանի հնարք է իրականացրել գետնին։ Ինքներդ դիտե՛ք և գնահատե՛ք «Բարսելոնայի» նորեկի տեխնիկական ունակությունները։ Հիշեցնենք, որ Բրեյթվեյթի տրանսֆերի մասին կատալոնական ակումբը պաշտոնապես հայտարարեց երեկ։ «Լեգանեսը» խաղացողի դիմաց ստացել է 18 մլն […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor