Անչելոտի. «Ժամանակն է, որ ես հաղթեմ «Նոու Կամպում»»

Անչելոտի. «Ժամանակն է, որ ես հաղթեմ «Նոու Կամպում»»

24/10/2021 - 10:28

Հոկտեմբերի 24-ին Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Բարսելոնայի» դեմ։

Հանդիպումից առաջ իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Անհանգստանալը նորմալ է, վախենալը` նույնպես։ Երբ դու չես վախենում, առյուծին գնում ես ընդառաջ, կարծես այն կատու լինի։

Կարծում եմ` ես ամուր թիմ ունեմ, և ֆուտբոլիստներն ուժեղ են ոչ միայն ֆիզիկապես և տեխնիկապես, այլև հոգեպես։

Երբեմն խաղերից ինչ-որ վախ է առաջանում, երբեմն` մարզումից առաջ կամ հետո, սակայն դա լավ զգացողություն է, այլ ոչ թե վատ։

Բարեբախտաբար, ես այդպիսի բաներից չեմ վախենում, որովհետև կյանքում ֆուտբոլային հանդիպումներում պարտվելուց ավելի վատ բաներ կան։

Կարծում եմ` ժամանակ է, որ ես հաղթեմ «Նոու Կամպում»։ Եթե ցանկանում ես հաղթել առաջնությունը, ապա պետք է պայքարել ցանկացած միավորի համար ոչ միայն «Բարսայի» դեմ, այլև մյուս բոլոր խաղերում»,- եզրափակել է իտալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հավելենք, որ մինչ այս պահը «Պապա Կառլոյի» թիմերը 11 անգամ են հանդիպել «Բարսելոնայի» դեմ։ Այդ հանդիպումներից 3-ն ավարտվել է Անչելոտիի թիմերի հաղթանակով, 3-ում գրանցվել է ոչ-ոքի, իսկ 5 դեպքում հաղթել է կատալոնական ակումբը։

Հատկանշական է, որ այդ խաղերից և ոչ մեկում Անչելոտիի թիմերը չեն հաղթել «Նոու Կամպ» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023