Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, ինչի շնորհիվ առաջնության ավարտից 7 տուր առաջ «Լիվերպուլը» անհասանելի դարձավ բոլոր մրցակիցներից՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ «Մանչեսթեր Սիթին» Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում շնորհավորել է մերսիսայդյան ակումբին չեմպիոնության կապակցությամբ՝ կատարելով հետևյալ գրառումը․ […]
Ավելին
«Լիվերպուլը» 1990 թվականից ի վեր` առաջին անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Մերսիսայդյան ակումբը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում հուզիչ գրառում է կատարել՝ գրելով․ «Մենք «Լիվերպուլն» ենք՝ Անգլիայի չեմպիոնները»։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում մրցեցին «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։ Խաղի մեծ մասի ընթացքում երկու կողմերն էլ ունեին աչքի ընկնելու հիանալի պահեր, սակայն «ազնվականներն» այսօր ավելի լավ տեսք ունեին՝ գրոհելով ավելի վտանգավոր և սուր։ Խաղի 36-րդ րոպեին «Չելսիին» առաջ մղեց Քրիստիան Պուլիշիչը, սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, «քաղաքաբնակները» տուգանային հարվածի իրավունք […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ կմրցեն առաջնության երրորդ և երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ակումբները՝ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։ Եթե «Մանչեսթեր Սիթին» այս խաղում չի հաջողվում վաստակել 3 միավոր, ապա «Լիվերպուլը» պատմության մեջ առաջին անգամ կնվաճի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք […]
Ավելին
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեյմի Ռեդնապը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» հակամարտության մասին․ «Այդ ակումբները կարծես Մեսսին և Ռոնալդուն լինեն։ Ո՞ւմ կընտրեի։ Երկու ակումբն էլ հիանալի են կատարում իրենց աշխատանքը։ «Մանչեսթեր Սիթին» բարձր մակարդակով է հանդես գալիս կիսապաշտպանությունում, և խաղը կառուցում են գնդակը վերահսկելու շուրջ։ «Լիվերպուլը» տարբերվում է նրանցից․ նրանք գնդակը հասցնում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Մանչեսթերի քաղաքային խորհրդի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը հուլիսի 2-ին կկայանա «քաղաքաբնակների» հիմնական՝ «Էթիհադ» մարզադաշտում։ «Անվտանգության հարցերով զբաղվող խումբը հաստատել է, որ դեմ չէ, որ հանդիպումը կայանա «Էթիհադ» մարզադաշտում»,- նշել է Մանչեսթերի քաղաքայաին խորհրդի անդամ Լյութֆուր Ռահմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումը կարող էր անցկացվել չեզոք մարզադաշտում, քանի որ […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է անգլիական Պրեմեիր լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Քրիստալ Փելասի» նկատմամբ տարած 4։0 հաշվով հաղթանակը․ «Տղաները հանդես էին գալիս այնպես, կարծես մարզադաշտը լեփ-լեցուն էր։ Խաղադաշտում անհավանական մթնոլորտ էր։ Միանշանակ դա լավագույն կոնտրպրեսինգն էր, որը երբևէ տեսել էի մի խաղում, որտեղ երկրպագուները բացակայում էին։ Պատկերացրեք, եթե հանդիպմանը մարզադաշտը լիներ լեփ-լեցուն, ապա […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում առաջության առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Քրիստալ Փելասի» դեմ՝ հաղթելով 4։0 հաշվով։ Հանդիպման ողջ ընթացքում Յուրգեն Կլոպի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն։ Հանդիպման 23-րդ րոպեին «կարմիրները» տուգանային հարվածի իրավունք ստացան, որի իրացումից հետո Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։ Նախքան ընդմիջման գնալը՝ 44-րդ րոպեին, «Լիվերպուլը» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցում է «Քրիստալ Փելասի» դեմ։ Հանդիպման 55-րդ րոպեին տանտերերի բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինիոն մոտ 30 մետր հեռավորությունից անհավանական հարված կատարեց՝ դառնալով գերֆանտաստիկ գոլի հեղինակ։ Ֆաբինիոն հաշիվը դարձրեց 3։0։ Հանդիպման 80-րդ րոպեի դրությամբ մերսիսայդյան ակումբը հաղթում է 4։0 հաշվով։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցում է «Քրիստալ Փելասի» դեմ։ Հանդիպման 23-րդ րոպեին տանտերերը հարձակման աջ եզրում ստացել էին տուգանային հարվածի իրավունք։ Գնդակի մոտ էին Մոհամեդ Սալահը և Տրենտ Ալեքսանդ-Առնոլդը։ Երիտասարդ պաշտպանը վարպետորեն գնդակը պտտեցրեց դեպի դարպասի աջ վերին անկյունը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Հանդիպման 37-րդ րոպեի դրությամբ […]
Ավելին
1 80 81 82 83 84 108

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023