Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

19/02/2021 - 21:33

Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Պարի Սեն Ժերմենի» կենտրոնական հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում ֆրանսիական ակումբը 1։4 հաշվով արտագնա խաղում առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Այդ խաղում 22-ամյա ֆրանսիացին դարձավ հեթ տրիկի հեղինակ։

Լավագույնի կոչմանը Մբապեից բացի հավակնում էին նաև Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ») և Սիրժիու Օլիվեյրան («Պորտու»)։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 29 հանդիպման, դարձել 21 գոլի և 9 գոլայի փոխանցման հեղինակ։

Հատկանշական է, որ միայն ՉԼ-ի այս մրցաշրջանում նա, մասնակցելով 6 հանդիպման, դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023