Բունդեսլիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 2։4 հաշվով պարտություն կրեց «Բավարիայից»։ Այդ խաղում դորտմունդյան ակումբի կազմում բավական արագ դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը, ով իր գոլերը գրանցեց 2-րդ ու 9-րդ րոպեներին։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, մյունխենյան ակումբի դարպասն ուղարկած երկրորդ գնդակը նորվեգացի հարձակվողի կարիերայում դարձել է 100-րդը գոլը, իսկ այդ ցուցանիշին […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական Der Klassiker -ը․ «Բավարիան» Մյունխենում ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 9-րդ րոպեին «Բորուսիան» հաղթում էր 2։0 հաշվով, իսկ դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը։ Նորվեգացի հարձակվողը, Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում անցկացրած 19 խաղից հետո, խփել է նույնքան գնդակ և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Eurosport.co.uk պարբերականը, Դորտմունդի «Բորուսիան» սկսել է թիմի հարձակվող Էրլինգ Հալանդին պոտենցիալ փոխարինող փնտրելու գործընթացը։ Գերմանական ակումբը չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից, սակայն, միևնույն ժամանակ, հասկանում է, որ եվրոպական մի շարք թոփ ակումբներ ցանկանում են նորվեգացուն տեսնել իրենց շարքերում, այդ իսկ պատճառով «իշամեղուների» ղեկավարությունը գիտակցում է, որ իրադարձությունների՝ որոշակի սցենարով ընթանալու դեպքում, բացառված […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչում հանդիպեցին երկու «բորուսիաները» ․ «Բորուսիա Մյունխենգլադբախը» սեփական հարկի տակ ընդունեց «Բորուսիա Դորտմունդին»։ Առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով։ Երկու կողմերն էլ աչքի ընկնելու մի քանի հնարավորություն ունեին․ անգամ 45+2-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, սակայն եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակը՝ ազդարարելով, որ Մարկուս Թյուրամը խաղից դուրս վիճակում է։ Ինչևէ, առաջին 45 րոպեների […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց հետնապահների թվում ընթացող «Արմինիային»։ Առաջին խաղակեսի ընթացքում, ինչպես և սպասվում էր, դորտմունդյան ակումբը խաղի ղեկն իր ձեռքը վերցրեց և մինչ ընդմիջման գնալը կարող էր հաղթել մրցակցին նույնիսկ խոշոր հաշվով, սակայն «իշամեղուների» ֆուտբոլիստների հարվածները կա՛մ շեղ էին ընթանում, կա՛մ կասեցվում էին մրցակցի պաշտպաների կողմից, կա՛մ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է 90min.com-ը, «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» միանգամից երկու ֆուտբոլիստների ծառայություններով։ Խոսքը կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդի և հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջովանի Ռեյնայի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունյական ակումբը պատրաստ է ավելի քան 100 մլն ֆուտն ստերլինգ վճարել երկու ֆուտբոլիստների տրանսֆերի դիմաց։ Հատկանշական է, որ համաձայն «քաղաքաբնակների» առաջարկած պայմանագրի՝ Ռեյնան տրանսֆերից հետո կարող […]
Ավելին
Մադրիդյան As պարբերականը հաշվարկ է կատարել, թե որքան գումար «Ռեալը» կծախսի, եթե գնի Կիլիան Մբապեի («Պարի Սեն Ժերմեն») և Էրլինգ Հալանդի («Բորուսիա Դորտմունդ») տրանսֆերային իրավունքները։ Սպորտային պարբերականի հաշվարկներով, եթե «արքայական» ակումբը գնի ֆրանսիացուն, ապա նրան կվճարի տարեկան 72 մլն եվրո աշխատավարձ, իսկ նորվեգացուն գնելու դեպքում՝ 20 մլն։ Այսպիսով՝ միայն այս երկու ֆուտբոլիստների աշխատավարձերը վճարելու համար […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 4։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ «Շալկե-04»-ի նկատմամբ։ Հանդիպման 45-րդ րոպեին Ջեյդոն Սանչոյի՝ ձախ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո Էրլինգ Հալանդը մկրատաձև հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2։0։ Հավելենք, որ այդ խաղում նորվեգացի հարձակվողն իր անվան դիմաց երկրորդ խաղակեսում ևս մեկ գոլ գրանցեց՝ դառնալով դուբլի հեղինակ։ […]
Ավելին
Շարունակվում է Բունդեսլիգայի 22-րդ տուրը, որի շրջանակում կայացավ հերթական ռուրյան դերբին․ Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում ուժերը չափեց «Շալկեի» դեմ։ Առաջին խաղակեսում թիմերը բավական բաց ֆուտբոլ ցուցադրեցին։ Միմյանց դարպասի ուղղությամբ կատարեցին ընդհանուր հաշվով 11 հարված, սակայն դիպուկ էին միայն հյուրերը, որոնց 4 հարվածներից երկուսը պսակվեցին գոլերով։ Նախ՝ 42-րդ րոպեին «իշամեղուների» անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն դարձավ գոլի […]
Ավելին
Որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ տրանսֆերային ծրագրեր է ունենալու «Բորուսիա Դորտմունդը» 2021 թվականի ամռանը։ Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, գերմանական ակումբը մտադիր չէ հաջորդ ամռանը բաց թողնել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին։ 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, ըստ որի, 2022 թվականի ամառվանից սկսած Հալանդի հրաժարագինը կազմելու է 75 մլն եվրո։ Դորտմունդյան ակումբի ղեկավարությունը համոզված է, […]
Ավելին
1 22 23 24 25 26 33

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023