Եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն` ըստ CIES-ի

Եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն` ըստ CIES-ի

07/01/2022 - 18:26

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները CIES-ը հաշվել է հատուկ մշակված ալգորիթմի շնորհիվ, իսկ արժեքը որոշելիս կազմակերպությունը հաշվի չի առել ֆուտբոլիստի ու ակումբի միջև կնքված պայմանագրում առկա հրաժարագնի կետը։

Ըստ CIES-ի` եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Ռեալ Մադրիդի» վինգեր Վինիսիուս Ժունիորն է, ով գնահատվում է 166.4 մլն եվրո։

Վինիին հաջորդում են հետևյալ ֆուտբոլիստները.

  • Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») – 152.6 մլն եվրո
  • Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ») – 142.5 մլն եվրո
  • Մեյսոն Գրինվուդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 133.9 մլն եվրո
  • Ֆլորիան Վիրց («Բայեր») – 133 մլն եվրո
  • Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ») – 130.1 մլն եվրո
  • Ալֆոնսո Դևիս («Բավարիա») – 122.3 մլն եվրո
  • Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի») – 120.5 մլն եվրո
  • Պեդրի («Բարսելոնա») – 118 մլն եվրո
  • Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա») – 115.2 մլն եվրո

Նշենք, որ այս ցանկում Կիլիան Մբապեն (ՊՍԺ), 71.5 մլն եվրո տրանսֆերային արժեքով, զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը, իսկ Լեո Մեսսին (ՊՍԺ) ու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդհանրապես տեղ չեն գտել թոփ-100-ում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023