Հեղինակավոր Transfermarkt.com կայքը, որը սահմանում է ֆուտբոլիստների շուկայական ամենաօպտիմալ արժեքները, Եվրո-2020-ի արդյունքներով թարմացրել է մրցաշարին մասնակցած ֆուտբոլիստներ գները։ Ամենաշատ գնային աճ գրանցել են Պեդրին (Իսպանիա, ներկայիս արժեքը` 80 մլն եվրո), Ֆեդերիկո Կիեզան (Իտալիա, 70 մլն եվրո) և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը (40 մլն եվրո), որոնց արժեքն ավելացել է 10 մլն եվրոյով։ Անգլիայի հավաքականի ձախ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով La Gazzeta dello Sport-ին, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է շարունակել մրցելույթները թուրինյան ակումբում։ Աղբյուրի փոխանցմամբ` 36-ամյա հարձակվողը «բյանկոներիների» ղեկավարությանը տեղյակ է պահել, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի լքելու ակումբը։ Բացի Ռոնալդուի անձնական որոշումից, «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը DAZN-ին վերջերս տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ռոնալդուի […]
Ավելին
«Արսենալը» շուտով կհայտարարի խոշոր տրանսֆեր իրականացնելու մասին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Բրայթոնի» կենտրոնական պաշտպան Բեն Վայթը կարիերան կշարունակի «զինագործների» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը շուրջ մեկ ամիս բանակցելուց հետո վերջապես հասել են համաձայնության. «Արսենալը» 23-ամյա ֆուտոլիստի դիմաց վճարելու է 60 մլն եվրո, իսկ Վայթի հետ կնքվելու է 5 տարվա պայմանագիր։ Անգլիացի ֆուտբոլիստը «Բրայթոնի» […]
Ավելին
Եվրո-2020-ն արդեն մի քանի օր է ավարտվել։ Եզրափակիչ խաղում Իտալիայի հավաքականը գերդրամատիկ պայքարում 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Անգլիային` դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Սառը գլխով վերլուծել ենք մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որն էլ այժմ ներկայացնում ենք ձեր դատին։ Աշխարհում չկա մեկ այլ ազգային թիմ, որը այսքան շատ պարտված լինի հետխաղյա 11-մետրանոցներով։ Անգլիայի երկրպագուների համար այդ դառը զգացողությունը ծանոթ է։ […]
Ավելին
Գերմանացի հանրահայտ մրցավար Ֆելիքս Բրիխը որոշել է ավարտել միջազգային կարիերան. «Ես որոշել եմ տարեվերջին ավարտել միջազգային կարիերաս և այլևս չաշխատել մյուս մրցաշարերում։ Անհամբերությամբ սպասում եմ Բունդեսլիգայի նոր մրցաշրջանին»,- 45-ամյա մրցավարի խոսքերը մեջբերում է Bild-ը։ Հավելենք, որ Ֆելիքս Բրիխը Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ բոլորից շատ հանդիպում սպասարկած մրցավարն է։ Նրա գլխավորությամբ անցել է 64 հանդիպում։ Այդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով, որը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ 22-ամյա դարպասապահը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ դարձել էր ազատ գործակալ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնարուման փարիզյան ակումբի կազմում […]
Ավելին
Հուլիսի 13-ին ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրեց Եվրո-2020-ի «Լավագույն գոլ» մրցանակի հավակնորդներին, որի հաղթողը որոշվելու էր քվեարկության միջոցով։ Եվ ահա, ՈՒԵՖԱ-ն այսօր` հուլիսի 14-ին, հայտնեց, որ Եվրո-2020-ի լավագույն գոլ է ճանաչվել Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկի` Շոտլանդիայի ընտրանու դարպասը դաշտի կենտրոնից խփած գնդակը։ Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա հարձակվողը քվեարկության արդյունքում ստացել է 800 հազար ձայն։ Հավելենք, […]
Ավելին
Եվրո-2020-ն արդեն 3 օր է ավարտվել է. Իտալիայի հավաքականը 11-մետրանոցների օգնությամբ հաղթել է Անգլիայի ընտրանուն և նվաճել բաղձալի գավաթը, սակայն երզափակիչ հանդիպման շուրջ աղմուկը դեռևս չի դադարում։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Իտալիայի հավաքականի ավագ Ջորջիո Կիելինին 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ Բուկայո Սակայի վճռորոշ հարվածից առաջ արտաբերել է «կիրիկոչո» բառը` անիծելով վերջինիս։ «Կիրիկոչո» բառացի թարգամանաբար նշանակում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, ՈՒԵՖԱ-ն մտադիր է կրկին ավելացնել Եվրոպայի առաջնության մասնակիցների քանակը` հաշվի առնելով վերջին հաջողված փորձը, երբ Եվր-2016-ից սկսած, մրցաշարին մասնակցում են 24 հավաքականներ։ Աղբյուրի փոխանցմամբ` ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-2028-ին մրցաշարի մասնակիցների քանակը 24-ից հասցնի 32-ի, սակայն դա հնարավոր կլինի քննարկել միայն 2023 թվականի տարեվերջին, երբ արդեն հայտնի կլինեն այն երկրները, որոնք […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Եվրո-2020-ի «Լավագույն գոլ» մրցանակի հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները. Անդրեյ Յարմոլենկո (Ուկրաինա -> Հոլանդիա, խմբային փուլ) Պատրիկ Շիկ (Չեխիա -> Շոտլանդիա, խմբային փուլ) Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա -> Հունգարիա, խմբային փուլ) Կևին դե Բրոյնե (Բելգիա -> Դանիա, խմբային փուլ) Լուկա Մոդրիչ (Խորվաթիա -> Շոտլանդիա, խմբային փուլ) Պոլ Պոգբա (Ֆրանսիա […]
Ավելին
1 3 4 5 6 7 40

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023