Լիգա 1-ի 2-րդ տուրի շրջանակում «Մարսելը» «Վելոդրոմ» մարզադաշտում մրցել է «Բորդոյի» դեմ. գրանցվել է 2:2 հաշիվը։ Այդ հանդիպման առաջին կեսում արտառոց դեպք է գրանցվել. 14-րդ րոպեին տանտերերը տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, որը պատրաստվում էր իրացնել Դիմիտրի Պայեն, սակայն, նախքան հարվածը, «Բորդոյի» «պատում» կանգնած ֆուտբոլիստներից Սամուել Կալուն, առանց որևէ մեկին բախվելու, ուշագնաց եղավ։ Այդ դրվագից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մուրատ Յակինը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. մարտի 30-ը։ Հավելենք, որ 46-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շաֆհաուզենը», որը մարզել է 2019-2021 թթ.։ Յակինն առավել հայտնի է «Բազելում» (2012-14 թթ.) և Մոսկվայի «Սպարտակում» (2014-15 […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատմել է, թե երբ է ծրագրում վերադառնալ խաղադաշտ. «4-5 ամսից կսկսեմ կրկին դաշտ դուրս գալ։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է»,- նշել է դանիացի կիսապաշտպանը Corriere dello Sport-ին տված հարցազրույցի ժամանակ, որը մեջբերում է Nettavisen.so-ն։ Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 12-ին Եվրո-2020-ի 1-ին տուրի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման 42-րդ […]
Ավելին
Անդրեյ Շևչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ իր պայմանագիրը լրացել է. «Այսօր լրացել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ ունեցած իմ պայմանագրի ժամկետը։ Ես հավաքականում 5 տարի անցկացրի, ինչը դժվար աշխատանք էր։ Այն ապացուցեց, որ մենք կարողանում ենք ժամանակակից ֆուտբոլ խաղալ։ Ես շնորհակալ եմ ՈՒՖԱ-ի նախագահին և բոլոր ղեկավարներին, ովքեր ինձ հնարավորություն տվեցին աշխատել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը, ակումբը բելգիական «Գենտից» գնել է կենտրոնական հարձակվող Ռոման Յարեմչուկի տրանսֆերային իրավունքները։ Լիսաբոնը ներկայացնող ակումբը 25-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել է 17 մլն եվրո, իսկ ուկրաինացի ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Հավելենք, որ Ռոման Յարեմչուկը «Գենտի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. ամառվանից և ակումբի մարզաշապիկով անցկացրել է […]
Ավելին
Հանարահայտ հոլանդացի մրցավար Բյորն Կույպերսը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին սպասարկելու է իր վերջին հանդիպումը, ինչից հետո ավարտելու է կարիերան։ «Հոյակապ էր։ Ասում են` պետք է կանգ առնել գագաթնակետին, և այդ առումով սրանից լավ պահ չկա»,- 48-ամյա մրցավարի խոսքերը մեջբերում է լրագրող Քրիս Վիլիամսը։ Նշենք, որ օգոստոսի 7-ին կայանալու է Հոլանդիայի Սուպեր գավաթի հանդիպումը, որի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է հոլանդական ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենին։ «Իշամեղուները» 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերի դիմաց Էյնդովենը ներկակացնող ակումբին վճարել են 30 մլն եվրո։ Հատկանշական է, որ այս տրանսֆերը դարձել է դորտմունդյան ակումբի երրորդ ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Մինչ այս պահը «Բորուսիայի» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Բորդոյի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Շվեյցարիայի հավաքականի ղեկին նույն պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Պետկովիչը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով, որը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ շվեյցարացի մասնագետը վերջին անգամ ակումբային ֆուտբոլում աշխատել էր 7 տարի առաջ, երբ գլխավորում էր […]
Ավելին
Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը, հնարավոր է, 7 տարի անց վերադառնա ակումբային ֆուտբոլ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, Լիգա 1-ը ներկայացնող «Բորդոն» իր ղեկին ցանկանում է տեսնել հենց 57-ամյա մասնագետին։ Աղբյուրի փոխանցմամբ` ներկա պահին Պետկովիչն ընտանիքի հետ իր արձակուրդն անցկացնում է Իբիցայում, սակայն նրա գործակալը բանակցություններ է վարում ֆրանսիական ակումբի հետ։ Հատկանշական […]
Ավելին
«Արսենալը» մտադիր է ամրապնդել դարպասապահի գոտին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «զինագործները» ցանկանում են ձեռք բերել «Շեֆիլդ Յունայթեդի» դարպասապահ Արոն Ռեմսդեյլին։ Աղբյուրի փոխանցմամբ` «զինագործները» անգլիացի դարպասապահի տրանսֆերի հարցում արդեն բանակցում են «Շեֆիլդի» ներկայացուցիչների հետ, որն ընթանում է հաջողությամբ։ Նշվում է, որ «Արսենալը» 23-ամյա դարպասպահի դիմաց առաջարկել է 30 մլն եվրո, իսկ նրա հետ […]
Ավելին
1 2 3 4 5 40

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023