Վան Դեյկ. «Ամոթ ձեզ. այդ պատմությունը լրիվ սուտ է»

Վան Դեյկ. «Ամոթ ձեզ. այդ պատմությունը լրիվ սուտ է»

19/07/2021 - 12:56

«Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը լուրջ քննադատության է ենթարկել Mirror պարբերականին։

Բանն այն է, որ վերջերս Mirror-ն իր կայքում հոդված է հրապարակել, որի մեջ ասվում էր, թե Վիրջիլ վան Դեյկը գլխավորում է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր դեմ են Լուի վան Գալի` Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն։

Այդ փաստը խիստ զայրացրել է 30-ամյա ֆուտբոլիստին, ով Twitter-ի իր էջում Retweet է արել Mirror-ի այդ հոդվածը` գրելով հետևյալը.

«Այդ պատմությունը լրվ սուտ է։ Լրագրողների համար ճշմարտությունն ասելը երբեք չի եղել առաջնային։ Ամոթ ձեզ»։

Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականը Եվրո-2020-ի շրջանակում պայքարը լքեց 1/8 եզրափակչում` 0:2 հաշվով զիջելով Չեխիայի ընտրանուն, ինչից հետո «նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Դե Բուրի հեռացումից հետո ամենահավանական թեկնածուն, ով կգլխավորի Հոլանդիայի հավաքականը, Լուի վան Գալն է, ում անունն ամենաշատն է ասոցացվում այդ պաշտոնի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023