Իսպանիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական օգտահաշվում հրապարակվել են այն 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Եվրո-2020-ին։ Հավելենք, որ հայտացուցակում չի ընդգրկվել «Ռեալ Մադրիդից» չի ընդգրկվել որևէ ֆուտբոլիստ․ Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ընթացքում ստացած բազմաթիվ վնասվածքների պատճառով ֆիզիկապես պատրաստ չէ մասնակցել տարվա գլխավոր ստուգատեսին, իսկ Դանի Կարվախալը վնասվածք ունի։ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրավիրել է […]
Ավելին
Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի ունեցավ Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Լայպցիգն» ու «Բորուսիա Դորմտունդը»։ Դորտմունդյան ակումբը կատարյալ առաջին խաղակես անցկացրեց՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան․ դուբլի հեղինակ դարձավ Ջեյդոն Սանչոն, մեկ անգամ է աչքի ընակավ Էրլինգ Հալանդը։ Հատկանշական է, որ Էդին Թերզիչի սաներն այդ 3 գոլերը հեղինակեցին կատարած նույնքան դիպուկ հարվածներից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ok Diario պարբերականը, «Ռեալը» հետաքրքրված է «Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով։ Մադրիդյան ակումբում 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Լուկաս Վասկեսի փոխարինողի, քանի որ վերջինիս հետ բանակցություններն առայժմ չեն տալիս ցանկալի արդյունք։ Իր հերթին, Օլմոն հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Իսպանիա։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արքայական» ակումբը շեշտը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Իստամբուլ Բաշակշեհիրը» սեփական հարկի տակ մրցեց «Լայպցիգի»։ «Բաշակշեհիրը», որը H խմբից պայքարը շարունակելու ամենաքիչ հնարավորություններն ունի, շարունակում է անակնկալներ մատուցել՝ ցույց տալով գերկամային որակներ, սակայն, գերմանացիներն ավելի ամուր կորիզ դուրս եկան։ Յուլաին Նագելսմանի սաներին 26-րդ րոպեին առաջ մղեց Յուսուֆ Պոուլսենը, իսկ 43-րդ րոպեին «ցլերի» առավելությունը կրկնապատկեց […]
Ավելին
«Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Transfermarkt-ը՝ հղում կատարելով Bild-ին, 22-ամյա իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը Օլմոյի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 40 մլն եվրո, սակայն, սպասվում է, որ «Լայպցիգը» չի վաճառի խաղացողին, ինչը […]
Ավելին
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն խաղացողների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին երկու տուրերի հանդիպումներին։ «Կարմիր ֆուրիան» սեպտեմբերի 3-ին հյուրընկալվելու է Գերմանիային, իսկ ամսի 6-ին սեփական հարկի տակ մրցելու է Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ – Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Չելսի»), […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի երկրորդ քառորդ եզրափակչի շրջանակում միմյանց դեմ դուրս եկան «Լայպցիգն» ու «Ատլետիկո Մադրիդը»։ Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Կողմերն ավելի շատ հետախուզական բնույթի աշխատանք էին կատարում՝ փորձելով գտնել մրցակցի թույլ կողմերը, սակայն պետք է նշենք, որ «Ատլետիկո Մադրիդի» գրոհներն որոշ վերապահումներով ավելի վտանգավոր էին՝ չնայած «Լայպցիգը» ավելի շատ էր տիրում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Լայպցիգը» մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո գերմանական ակումբը 51-րդ րոպեին դասագրքային և ուսուցողական գրոհի շնորհիվ բացեց խաղի հաշիվը։ «Ցլերը» ձախ պաշտպան Մարսել Հալշտենբերգը գրոհի նետվեց, ճանապարհին շրջանցեց մի քանի ֆուտբոլիստների, մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում գնդակը թողեց Յուսուֆ Պոուլսենին, վերջինս գնդակը հիանալի կասեցրեց, մրցակցի մոտակա պաշտպաններին խաղից […]
Ավելին
Ուրբաթ՝ հունիսի 12-ին, մեկնարկեց Բունդեսլիգայի խաղարկության 31-րդ տուրը, որի շրջանակում «Հոֆֆենհայմը» մրցեց Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Լայպցիգին»։ Խաղն անցավ բավականին դինամիկ և արագ տեմպով։ Խաղը մեկնարկեց «Հոֆֆենհայմի» վտանգավոր պահերով, սակայն տանտերերին չհաջողվեց բացել խաղի հաշիվը։ Հանդիպման 5-րդ րոպեին Քրիստոֆ Բաումգարտները նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։ 9-րդ րոպեին Քրիստիան Մուկիելեն աջ եզրից փոխանցում կատարեց մրցակցի տուգանային […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է գերմանակ «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել Զագրեբի «Դինամոյի» 21-ամյա եզրային հարձակվող Դանի Օլմոյին։ Ըստ որոշ աղբյուրների` գործքն արժեցել է 30 մլն եվրո, որը, կախված խաղացողի ելությթներից, կարող է հասնել մինչև 45 մլն եվրո։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2024 թվականը։ Օլմոյի վաճառքը դարձել է ռեկորդային թե՛ «Դինամոյի» և […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023