Երեկ կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը առաջին մարզումն է անցկացրել ակումբի ղեկին, այնուհետև պայմանագիր է կնքել ակումբի հետ և ներկայաց է լրագրողներին՝ մամուլի ասուլիս տալու։ «Կարծում եմ ՝ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է խաղալ լավ ֆուտբոլ, սակայն միշտ չէ, որ ստացվում է, բայց այս ամենը մեկ օրվա մասին չէ, կարևոր է տեմպը պահելը: […]
Ավելին
Ըստ Globoesporte-ի՝ կատալոնական «Բարսելոնան» ձեռք կբերի բրազիլական «Պալմեյրասում» հանդես եկող 21-ամյա կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեսի տրանսֆերը։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, կատալոնական ակումբի ղեկավարները պատրաստ են խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 11 մլն եվրո։ 7 մլնը կվճարեն նախապես, իսկ մնացած 4-ը բոնուսների տեսքով։ Նշվում է, որ Ֆերնանդեշը կմնա «Պալմեյրասի» տրամադրության տակ այնքան ժամանակ, մինչև տրանսֆերը պաշտոնապես ձևակերպվի: Ֆերնանդեսն […]
Ավելին
«Բարսելոնան» առավոտյան անցկացրել է հերթական մարզումը՝ նախապատրաստվելով Լա լիգայի հերթական խաղին։ Կատալոնացիները Լա լիգայի 19-րդ տուրում սեփական հարկի տակ մրցելու են «Գրանադայի» դեմ։ Մարզումը ղեկավարել է ակումբի նոր գլխավոր մարզիչ 61-ամյա Կիկե Սետիենը, որ ը դարձել է նրա առաջին մարզումը «Բարսելոնայի» ղեկին։ Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով գիշերը 3-ի սահմաններում, կատալոնական ակումբը հեռացրել է Էռնեստո […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե որքան գումար են վաստակել Իսպանիայի սուպերգավաթի մասնակիցները, որի հաղթող դարձավ Մադրիդի «Ռեալը»։ Մադրիդյան ակումբը վաստակել է 12 մլն եվրո։ «Արքայական» ակումբից յուրաքանչյուր խաղացող կստանա 150 հազար եվրո՝ որպես բոնուս։ AS-ի տվյալներով «Բարսելոնան» վաստակել է 6 մլն եվրո, «Ատլետիկոն»՝4 մլն, իսկ «Վալենսիան»՝ 1․7 մլն եվրո։ Ավելի վաղ «Վալենսիան» Իսպանիայի թագավորական ֆեդերացիային իր […]
Ավելին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կատալոնական «Բարսելոնան» հեռացրել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, նոր գլխավոր մարզիչ է նշանակվել «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկիե Սետիենը, ում հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր։ Ակումբը նոր մարզչին կներակայցնի երեքշաբթի` հունվարի 14-ին։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հեռացման պատճառ է հանդիսացել ակումբի ոչ բավարար արդյունքները։ Բասկ մասնագետը «Բարսելոնայի» ղեկը ստանձնել էր 2017 թվականի ամռանը՝ փոխարինելով Լուիս Էնրիկեին։ Նրա գլխավորությամբ ակումբը նճավել է 4 գավաթ․ երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ էլ՝ Իսպանիայի գավաթակիր ու […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե ինչու «Բարսելոնան» դեռևս չի հայտարարել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացման մասին։ Չնայած այն բանին, որ ակումբը սկզբունքային համաձայնություն ունի «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ, ակումբը դեռևս չի կարողանում Վալվերդեի հետ հստակեցնել նրա պայմանագրի խզման դետալները։ Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, կողմերը քննարկումները կշարունակեն երեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին։ Սպասվում էր, որ […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ կդառնա «Բետիսի» նախկին մարզիչ Կիկե Սետիենը։ Այս մասին տեղեկացնում են ինչպես Diario Sport-ը և Mundo Deportivo-ն, այնպես էլ մի շարք այլ իսպանական լրատվամիջոցներ։ Հաղորդվում է, որ համաձայնագիրը կնքվելու է 6 ամսվով։ Սակայն, ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ պայմանագիրը կնքվելու է 2․5 տարով։ Սետիենի նշանակումն ու Էռնեստո Վալվերդեի հեռացման […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է գլխավոր մարզչի հավանական թեկնածուների։ Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, ակումբի ղեկավարությունը կապվել է նաև «Էսպանյոլի» և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, սակայն նա հրաժարվել է գլխավորել ակումբը։ Նրա հետ կապվել են այն ժամանակ, երբ դեռևս քննարկվում էր Վալվերդեի հեռացման հարցը։ Արդյունքում, կատալոնական ակումբը կանգ է առել «Բետիսի» նախկին գլխավոր […]
Ավելին
Ըստ մի շարք պաշտոնական աղբյուրների՝ կատալաոնական «Բարսելոնան» արդեն որոշել է Էռնեստո Վալվերդեի ճակատագիրը։ Ակումբն այսօր պաշտոնապես կհայտարարի նրա հեռացման մասին։ El Larguero-ն տեղեկացնում է, որ կատալանոկան ակումբը այսօր՝ տեղական ժամանակով 21։00-ին (Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին) ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։ Աղբյուրը պնդում է նաև, որ Վալվերդեին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Կիկե Սետիենը։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023