Ռեալն անչափ մոտ է չեմպիոնական տիտղոսին?

Ռեալն անչափ մոտ է չեմպիոնական տիտղոսին?

11/07/2020 - 01:57

Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Ալավեսի» դեմ։

Խաղի մեծ մասում «արքայական» ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը՝ հաղթելով 2։0 հաշվով։ «Ռեալի» կազմից 11-րդ րոպեին իրացրած հստակ 11 մետրանոց հարվածից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման, իսկ երկրորդ խաղակեսի հենց սկզբում՝ 50-րդ րոպեին, Բենզեմայի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկո Ասենսիոն։

Այսպիսով, «Ռեալը» վաստակեց 80 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Բարսելոնային» գերազանցելով 4 միավոր։ Զինեդին Զիդանի սաներին չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ է հաղթել հաջորդ երկու խաղերում։ «Ալավեսը» 35 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը՝ փորձելով պահպանել տեղը Լա լիգայում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023