Բարտոմեու․ «Սետիենն իր աշխատանքը հիանալի է կատարում»

Բարտոմեու․ «Սետիենն իր աշխատանքը հիանալի է կատարում»

07/07/2020 - 17:45

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն իր աջակցությունն է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին, ով վերջին շրջանում հաճախ է հայտնվում քննդատությունների ալիքի տակ։

«Ես գիտեմ, որ խոսակցություններ կան Կիկե Սետիենի աշխատանքից ազատման մասին, սակայն դրանք կեղծ լուրեր են։ Սետիենն իր աշխատանքը հիանալի է կատարում։ Մենք լիիրավ վստահում ենք նրան։

Լա լիգայի չեմպիոնության համար պետք է մինչև վերջին վայրկյանը պայքարել։ Ընթացիկ մրցաշրջանում դեռևս կան մարտահրավերներ»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացած 34 տուրերից հետո առաջնության առաջատարը «Ռեալն» է, որը «Բարսելոնային» գերազանցում է 4 միավոր։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023