Բարսելոնան վերջապես իրեն վայել ֆուտբոլ է ցուցադրում?

Բարսելոնան վերջապես իրեն վայել ֆուտբոլ է ցուցադրում?

06/07/2020 - 02:00

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում չեմպիոնի տիտղոսի համար պայքարող «Բարսելոնան» «Կերմիկա Էլ Մադրիգալ» մարզադաշտում հյուրընկալվել էր «Վիլյառեալին»։

Կատոլանական ակումբը երկու անդընդմեջ անհաջող հանդիպումներից հետո վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին՝ ցուցադրելով իրեն վայել ֆուտբոլ։ «Բլաուգրանասը» հենց խաղի մեկնարկից տիրեց նախաձեռնությանը՝ գրեթե որևէ հնարավորություն չտալով մրցակցին։

Հանդիպման հաշիվը բացվեց 3-րդ րոպեին։ Ժորդի Ալբան ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց դեպի Անտուան Գրիզմանը, սակայն Պաու Տորեսը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

«Դեղին սուզանավի» ֆուտբոլիստներն արագ հավասարեցրին հաշիվը։ 14-րդ րոպեին «դեղինները» նետվեցին արագ հակագրոհի, ինչի արդյունքում Սանտի Կասորլան հարձակման ձախ եզրում ստացավ գնդակը, հարվածեց, Մարկ-Անդրե Տեր Շտեգենը փրկեց իր թիմին, ինչից հետո Ժերար Մորենոն գնդակն ուղարկեց դատարկ դարպասը։

«Բարսելոնան» շատ արագ կրկին հաշվի մեջ առաջ անցավ։ 20-րդ րոպեին Տեր Շտեգենը գնդակը մտցրեց խաղի մեջ, ինչի արդյունքում գնդակը հայտնվեց Լեո Մեսսիի մոտ, ով ճանապարհին շրջանցեց մրցակցի մի շարք պաշտպանների և փոխանցում կատարեց ձախ եզրում գտնվող Լուիս Սուրաեսին։ Ուրուգվայցի ֆուտբոլիստն էլ գնդակն առանց կասեցնելու պտտեցրած հարվածով դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։

Նախքան ընդմիջման գնդակը Կիկե Սետիենի թիմը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ 45-րդ րոպեին էլ ավելի գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը, ով տուգանային հրպարակի մատույցներից ձախ ոտքի «կախած» հարվածով եզրափակեց Մեսսիի կատարծ կրնկով փոխանցումը։

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» ամբողությամբ վերահսկում էր խաղի ընթացքը՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր, սակայն միայն 86-րդ րոպեին հաջողվեց ևս մեկ գնդակ ուղարկել Սերխիո Ասենխոյի դարպասը։ Ժորդի Ալբայի փոխանցումից հետո Անսումանե Ֆաթին ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, գնահատեց Ասենխոյի դիրքը՝ գրավելով դատարկ մնացած մոտակա անկյունը։

Այսպսիով, «Բարսելոնան» բավականին դինամիկ և գեղեիցկ ֆուտբոլ ցուցադրես այս խաղում՝ փորձելով մնալ չեմպիոնական պայքարում։ «Կապտանռնագույնները» վաստակեցին 73 միավոր և շարունակում են 4 միավոր զիջել առաջնության առաջատար «Ռեալին», իսկ «Վիլյառեալը» 54 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ պայքարելով ՉԼ ուղեգրի համար։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023