Բարսելոնայի նախագահի թեկնածուն խոստացել է Խավիին նշանակել գլխավոր մարզիչ

Բարսելոնայի նախագահի թեկնածուն խոստացել է Խավիին նշանակել գլխավոր մարզիչ

11/07/2020 - 17:27

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում ակումբի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի ակումբի նախկին ֆուտբոլիստ Խավին, ով ներկայումս գլխավորում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադը»։

«Կիկե Սետիենը միայն այն, որ ակումբի գլխավոր մարզիչն է, արդեն արժանի է հարգանքի և աջակցության։ Նա ինձ մշտապես դուր է եկել որպես մարզիչ, սակայն ճշմարտությունն այն է, որ նա այն մարզիչը չէ, ում հետ ապագայի հետ կապված կարող ենք հույս կապել։

Եթե հաղթեմ «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում, Խավին կդառնա գլխավոր մարզիչ։ Ճիշտ է՝ Խավին «Բարսան» գլխավորի այն ժամանակ, երբ ինքը որոշի՝ անկախ այն բանից, թե ով կլինի ակումբի նախագահը, սակայն ես ես վստահ եմ նաև այն հարցում, որ չկա ավելի լավ ծրագիր և գաղափար, որը հնարավորություն կտա Խավիին իրականացնել իր գաղափարները։ Եթե ես ղեկավարեմ ակումբը, ապա Խավին հետագա տարիներում կդառնա ֆուտբոլային այդ գաղափարի կենտրոնական անձը»,- Վիկտոր Ֆոնտի խոսքերը մեջբերում է Ole-ն։

Նշենք, որ «Բարսելոնայի» նախագահան ընտրությունները տեղի են ունենալու 2021 թվականին։ Ակումբի ներկայիս գլխավոր մարիզչը Խոսեպ Մարիա Բարտոմեուն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023