«Բարսելոնայի», «Լիվերպուլի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, ազատ գործայալի կարգավիճակով կտեղափոխվի Ուրուգվայը ներկայացնող «Նասիոնալ»։ Ինչպես տեղեկացնում է Sport 890-ի լրագրող Ռոդրի Վասկեսը, 35-ամյա հարձակվողը մինչև ԱԱ-2022-ի մեկնարկը պայմանագիր կկնքի Մոնտեվիդեոն ներկայացնող ակումբի հետ։ Հատկանշական է, որ «Էլ պիստոլերոն» հենց «Նասիոնալի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2003-06 թթ., ինչից հետո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկիին խոստացել է, որ կտրամադրի «9» համարի խաղաշապիկը։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբն այդ կերպ ցանկանում է լեհ ֆուտբոլիստի մարզաշապիկներն օգտագործել նաև կոմերցիոն նպատակով` դրանց վաճառքից ապահովելով մեծ շահույթ։ «Բլաուգրանայի» ֆինանսական բաժնի աշխատակիցները հաշվել են, որ Լևանդովսկիի մարզաշապիկների վաճառքից հնարավոր կլինի աշխատել մոտ 20 մլն եվրո։ Հատկանշական […]
Ավելին
Ինչպես հայտնում է մեքսիկական «Պումասի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի հետ։ Ըստ ինսայդեր ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1 տարով, մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Գործարքն ավարտին հասցնելու համար Ալվեսն ու «Պումասի» ղեկավարությունը ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի համար բուժզննում կանցնի […]
Ավելին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է մյունխենյան ակումբի արդեն նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տեղափոխությունը «Բարսելոնա». ««Բարսելոնան» միակ ակումբն է, որը գումար չունի, սակայն գնում է բոլոր ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է։ Ես չգիտեմ` ինչպես են նրանք դա անում։ Դա մի տեսակ տարօրինակ է և խելագարություն»,- 34-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու մեկնել է ԱՄՆ` շրջագայության։ Կատալոնական ակումբը Ֆլորիդա քաղաքի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ։ «Բլաուգրանան» պարզապես որևէ շանս չտվեց մրցակցին հաղթելով գերխոշոր` 6:0 հաշվով։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Ռաֆինյան, Անսու Ֆաթին, Գավին, Մեմֆիս Դեպայն ու Ուսման Դեմբելեն։ Նշենք, որ […]
Ավելին
«Աստոն Վիլլայի» կենտրոնական կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան»։ Հայտնի է, որ Չուկվուեմեկայի և «Վիլլայի» պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ երկարաձգման շուրջ կողմերը դեռևս չեն կարողանում հասնել համաձայնության, այդ պատճառով էլ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը պատրաստ է […]
Ավելին
Ինչպես հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերի հարցում հասել է սկզբունքային համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` գործարքի վերջնական իրականացումն այժմ կախված է միայն լեհ ֆուտբոլիստի բուժզննում անցնելուց և նախատեսված պայմանագրի ստորագրումից։ Նշենք, որ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, «բլաուգրանան» գործարքի դիմաց, հավելավճարները ներառյալ, մյունխենյան ակումբին վճարելու է 50 մլն եվրո, իսկ […]
Ավելին
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մասնակցելու են Ամերիկայի Միացիալ Նահանգներում կայանալիք շրջագայությանը։ ԱՄՆ են մեկնելու հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Արնաու Տենաս, Ինյակի Պենիա Պաշտպաններ – Սերժինիո Դեստ, Ժերար Պիկե, Ռոնալդ Արաուխո, Ժորդի Ալբա, Էրիկ Գարսիա, Անդրեաս Քրիստենսեն, Ալեխանդրո Բալդե, Կիսապաշտպաններ – Սերխիո Բուսկետս, Պեդրի, Նիկո Գոնսալես, Սերժի Ռոբերտո, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Կատալոնական ակումբն ավարտին է հասցրել գործարքը, որի դիմաց կվճարի 50 մլն եվրո, իսկ լեհ ֆուտբոլիստի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով հեղինակավոր Bild պարբերականին, լուսանկար է հրապարակել, թե ինչպես է 33-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» մարզաբազայում […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց, հավելավճարները ներառյալ, «բլաուգրանան» վճարելու է 50 մլն եվրո։ Լեհ հարձակվողը կատալոնական ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որը դեռևս սույն թվականի փետրվարին էր համաձայնեցրել։ Նշվում է, որ «Բավարիան» ու «Բարսելոնան» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023