Բարսելոնան հիանալի խաղով ջախջախեց Էլչեին🎥

Բարսելոնան հիանալի խաղով ջախջախեց Էլչեին🎥

02/04/2023 - 00:51

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնախահ «Էլչեի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` ջախջախելով 4:0 հաշվով։

Խավիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Անսու Ֆաթին ու Ֆերրան Տորեսը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 71 միավոր և շարունակում է վստահ գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Էլչեն», 13 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023