Խավին Էլչեի դեմ խաղից հետո մի շարք ռեկորդային և տպավորիչ ցուցանիշներ է գրանցել

Խավին Էլչեի դեմ խաղից հետո մի շարք ռեկորդային և տպավորիչ ցուցանիշներ է գրանցել

02/04/2023 - 15:22

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Էլչեին»։

Այդ հաղթանակի շնորհիվ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին մի շարք տպավորիչ և ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։

Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, Խավին դարձել է «Բարսելոնայի» պատմության առաջին մարզիչն, ում գլխավորությամբ ակումբը Լա լիգայի շրջանակում անցկացրած առաջին 53 խաղերում բաց է թողել միայն 32 գոլ։

Այդ ցուցանիշով Խավին գերազանցել է Լուիս էնրիկեին և Ռինուս Միխելսին, որոնց գլխավորությամբ «Բարսելոնան» առաջին 53 խաղերում բաց է թողել 36 գնդակ։

Այդ 53 խաղերում «բլաուգրանան» Խավիի գլխավորությամբ տոնել է 40 հաղթանակ, ինչն ակումբի պատմության երկրորդ լավագույն ցուցանիշն է։

43-ամյա մասնագետը գերազանցել է Պեպ Գվարդիոլային և Էլենիո Էրերային (39-ական հաղթանակ) և զիջում է միայն Լուիս Էնրիկեին (41)։

Mister Chip-ը ներկայացրել է նաև այն մասնագետներին, ովքեր ամենաարագն են Լա լիգայի շրջանակում գրանցել 40 հաղթանակ։

  1. Միգել Մունյոս («Ռեալ Մադրիդ») – 50 խաղ
  2. Ժոզե Մոուրինիո և Զինեդին Զիդան (երկուսն էլ` «Ռեալ») – 51 խաղ
  3. Կառլո Անչելոտի («Ռեալ») և Խավի («Բարսելոնա») – 53 խաղ
  4. Պեպ Գվարդիոլա («Բարսելոնա») – 55 խաղ

Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 71 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Կատալոնական ակումբը մոտակա հետապնդող «Ռեալին» գերազանցում է 15 միավորով, սակայն «սերուցքայիններն» ընթացիկ տուրում դեռևս պետք է անցկացնեն իրենց հանդիպումը և սեփական հարկի տակ կմրցեն «Վալյադոլիդի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023