Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Բոլիվիայի ընտրանու դեմ։ Ուրուգվայցիները շարունակում են անչափ անհաջող հանդես գալ ընթացիկ ընտրական փուլում և պարտվեցին 0:3 հաշվով։ Օսկար Տաբարեսի թիմը ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլում կրեց արդեն չորրորդ անընդմեջ պարտությունը։ Բոլիվիայի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ Խուան Արսեն, մեկ գոլ էլ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Շերիֆի» դեմ։ Միլանյան ակումբը ողջ խաղի ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն ու հաղթեց 3:1 հաշվով` ընդհատելով մոլդովական ակումբի` Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում գրանցած 10 անընդմեջ անպարտելի հանդիպումներից բաղկացած շարքը։ «Ներաձուրիներին» հաղթանակ պարգևեցին Էդին Ջեկոյի, Արթուրո Վիդալի և Ստեֆան Դե Վրեյի խփած […]
Ավելին
Մեկնարկեց նաև իտալական Ա սերիան։ 1-ին տուրի շրջանակում «Ինտերը» Միլանում մրցեց «Ջենոայի» դեմ։ «Ներաձուրիների» նոր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագիի առաջին պաշտոնական խաղում ակումբը գերվստահ հաղթակ տոնեց` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ։ «Կապտասևերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Միլան Շկինյարը, Հական Չալհանօղլուն, Արթուրո Վիդալն ու Էդին Ջեկոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ եվրոպական ֆուտբոլի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը՝ Derby d’Italia-ն․ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Յուվենտուսը»։ Անտոնիո Կոնտեի սաները գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին և սկզբունքային մրցակցին որևէ հնարավորություն չտվեցին՝ հաղթելով 2։0 հաշվով։ Հանդիպման հերոսը դարձավ Նիկոլո Բարելան, ով նախ՝ 12-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Արթուրո Վիդալին, ապա՝ […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում ուժերը չափեցին «Ֆիորենտաինան» և «Ինտերը»։ Խաղի հիմնական ժամանակում կողմերը հաղթողին չկարողացան որոշել․ գրանցվեց 1։1 հաշիվ։ Առաջին խաղակեսի 40-րդ րոպեին Արտուրո Վիդալի՝ հստակ իրացրած 11-մետրանոց հարվածին «մանուշակները» պատասխանեցին երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Քրիստիան Կուամեի գոլով։ Թվում էր, թե կողմերը հաղթողին կորոշեն 11-մետրանոց հարվածաշարի միջոցով, սակայն 119-րդ րոպեին «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ռեալի» դեմ։ Հանդիպումը բավականին հաջող մեկնարկեց «արքայական» ակումբի համար, քանի որ Նիկոլո Բարելան սեփական տուգնայաին հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Նաչոյի նկատմամբ, ինչի արդյունքում նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Էդեն Ազարը։ «Ինտերի» անհաջողությունները շարունակվեցին 33-րդ րոպեին, երբ մեկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 3-ին, «Ռեալը» սեփական հարկի տակ մրցելու է «Ինտերի» դեմ։ Խաղից առաջ իր սպասելիքներով է կիսվել միլանյան ակումբի կիսապաշտպան Արթուրո Վիդալը․ «Հուսով եմ՝ «Ռեալի» նկատմամբ տոնած հաղթանակը կտոնեմ «Ինտերի» ու «Բարսայի» երկրպագուների հետ, որտեղ ես երկու հիանալի մրցաշրջան եմ անցկացրել։ Ես տարբեր ակումբների կազմում «ՌԵալի» դեմ բազմաթիվ հանդիպումներ եմ […]
Ավելին
Հոկտեմբերի 27-ին «Բարսելոնայի» արդեն նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ տնօրենների խորհրդի հետ հրաժարական է տվել։ Զարգացումների այդպիսի ընթացքին որևէ մեկը չէր հավատում, քանի որ դրանից մեկ օր առաջ 57-ամյա մասնագետը հայտարարել էր, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն, պետք է նշենք, որ իրադարձությունները հենց դրան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Բարսելոնայի» չիլիացի կիապաշտպան Արթուրո Վիդալին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի դիմաց միլանյան ակումբը վճարել է 1 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Խաղացողի աշխատավարձը նոր ակումբի կազմում կկազմի 6 մլն եվրո։ Արթուրո Վիդալը 2018 թվականից հանդես էր գալիս «Բարսելոնայում», որի կազմում մասնացկել է […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Չիլիացի կիսապաշտպանն արդեն մեկնել է Միլան, որպեսզի բուժզննում անցնի և ավարտին հասցնի իր տեղափոխությունը։ Ֆուտբոլիստի դիմաց «Ինտերը» «Բարսելոնային» վճարելու է 1 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվելու է 2 տարվա պայմանագիր։ «Ինտերը» խաղացողի տեղափոխության մասին կհայտարարի սեպտեմբերի 21-ին։ Միլանյան ակումբը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում տեսանյութ է հրապարակել, […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022