Մադրիդի «Ռեալում» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, հաստատում է El Mundo-ն։ «Արքայական» ակումբում սկսել են վերլուծել ստեղծված բարդ իրավիճակը։ Գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոան մինչև պայմանագրի ավարտը կշարունակի կատարել իր աշխատանքը, բայց մադրիդյան գրանդն արդեն սկսել է նրան փոխարինելու տարբերակներ դիտարկել։ 43-ամյա մասնագետի ու «լոս բլանկոսի» պայմանագիրը կավարտվի հուլիսի 1-ին։ Սպասվում է, որ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական դաշտում գերգոլառատ պայքարում 4:3 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը Մադրիդում նույնպես հաղթել էր` առավելության հասնելով 2:1 հաշվով։ Պատասխան մրցավեճը շատ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 35-րդ վայրկյանին «արքայական» ակումբի վինգեր Արդա Գյուլերը, օգտվելով մրցակցի դարպասապահ Մանուել Նոյերի կոպիտ […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդե Դեշամն աշխարհի 2026թ. առաջնության ավարտից հետո կարող է աշխատանքի անցնել Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է RMC Sport-ը։ 57-ամյա մասնագետն «արքայական» ակումբը գլխավորելու թեկնածուներից մեկն է դարձել։ Մադրիդյան գրանդն այժմ մարզող Ալվարո Առբելոային, առանց նշանակալի հաջողության, չի հաջողվի պահել պահել պաշտոնը։ «Լոս բլանկոսի» ղեկավարներն ընթացիկ մրցաշրջանում տիտղոսներ նվաճելու հարցում այլևս լավատես […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել «Ժիրոնային». գրանցվեց 1:1 հաշիվը։ «Արքայական» ակումբից հաշիվը 51-րդ րոպեին բացեց Ֆեդերիկո Վալվերդեն, որին հյուրերը 62-ին պատասխանեցին Տոմա Լեմարի դիպուկ հարվածով։ Երկու ֆուտբոլիստներն էլ բավական գեղեցիկ գոլեր խփեցին։ Մադրիդյան գրանդը միավորներ կորցրեց երկրորդ խաղում անընդմեջ։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը նախորդ տուրում […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում կայացավ մադրիդյան հերթական դերբին. «Ռեալը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։ Հաշիվը 33-րդ րոպեին հյուրերից բացեց թիմի նորեկ Ադեմոլա Լուքմանը` եզրափակելով բավական գեղեցիկ գրոհը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում «արքայական» ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 52-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Վինիսիուսը, իսկ 55-րդ րոպեին` Ֆեդերիկո Վալվերդեն։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում էլ «արքայական» ակումբը հաղթել էր 3:0 հաշվով։ Պատասխան հանդիպումը բավական անսպասելի ընթացք ունեցավ. 20-րդ րոպեին «քաղաքաբնակների» ավագ Բեռնարդու Սիլվան Վինիսուսի հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից ձեռքով հեռացնելու համար կարմր քարտ ստացավ` հեռացվելով դաշտից։ Այդ դրվագում հանդիպման […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում Մասրիդի «Ռեալը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։ «Արքայական» ակումբից մեկական գոլ խփեցին Անտոնիո Ռյուդիգերը, Ֆեդերիկո Վալվերդեն, Դին Հաուսենն ու Արդա Գյուլերը։ Տանտերերի կիսապաշտպան Մանուել Անխել Մորանն ինքնագոլ գրանցեց։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը 66 միավորով երկրորդ տեղում է։ «Լոս բլանկոսը» առաջնության առաջատար «Բարսելոնային» զիջում է 1 միավորով, բայց կատալոնական գրանդն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ «Արքայական» ակումբից ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեն` գրանցելով հեթ-տրիկ։ Ուրուգվայցի կիսապաշտպանը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց տանտերերի վինգեր Վինիսիուսը 58-րդ րոպեին չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. հյուրերին փրկեց […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Սելտայից»։ «Արքայական» ակումբից 11-րդ րոպեին հաշիվը բացեց Օրելյեն Չուամենին, տանտերերի պատասխան գնդակը 25-րդ րոպեին խփեց Բորխա Իգլեսիասը։ Երբ թվում էր, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, 90+4-րդ րոպեին «լոս բլանկոսի» ավագ Ֆեդերիկո Վալվերդեի հարվածից հետո գնդակը, անդրադառնալով մրցակցի երկու ֆուտբոլիստներից, հայտնվեց […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Խետաֆեից»։ Հյուրերի հաղթական գոլը 39-րդ րոպեին խփեց Մարտին Սատրիանոն։ Հանդիպման հերոսներից էր «Խետաֆեի» դարպասապահ Դավիդ Սորիան` կատարելով 7 սեյվ։ «Արքայական» ակումբը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը նախորդ տուրում էլ 1:2 հաշվով պարտվել էր «Օսասունային»։ «Ռեալը» 60 միավորով երկրորդն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026