Անհավանական. Սուլշերյան հրաշքն իրականացավ. ՄՅՈւ-ն հաղթահարում է ՊՍԺ-ի արգելքը (տեսանյութ)

Անհավանական. Սուլշերյան հրաշքն իրականացավ. ՄՅՈւ-ն հաղթահարում է ՊՍԺ-ի արգելքը (տեսանյութ)

07/03/2019 - 02:07

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում կայացավ «Պարի Սեն Ժերմեն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:

Անչափ հետաքրքրիր պայքարում 3:1 հաշվով հաղթեց անգլիական ակումբը: Հիշեցնենք, որ առաջին խաղում փարիզյան թիմը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել էր: Փարիզում անհավանական քամբեքն իր ավարտական տեսքը ստացավ ավելացված 4-րդ րոպեին:

Հանդիպման հենց մեկնարկում՝ 2-րդ րոպեին պաշպանների սխալից օգտվեց Լուկակուն՝ բացելով հաշիվը: Ընդամենը 10 րոպե անց Մբապեի փոխանցումից հետո Բերնատը գրավեց դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը՝ 1:1:

Թվում է՝ վերջ. բայց այդ բառն այս երեկո հիանալի Սուլշերի և նրա հիանալի թիմի համար չէր: 30-րդ րոպեին Լուկակուն դուբլ է ձևակերպել՝ արթնացնելով շանսերը:

Դիմակայության հանգուցալուծումը մրցավարի ավելացրած վերջին՝ 3-րդ րոպեին էր: VAR համակարգով տեսակրկնությունը դիտելուց հետո 11 մետրանոց հարված, որը դիպուկ է իրացրել Մարկուս Ռեշֆորդը՝ գրավելով Բուֆոնի դարպասը:

3:3 ընդհանուր հաշիվ և մրցակցի հարկի տակ խփած 3 գոլի շնորհիվ ՄՅՈւ-ն քառորդ եզրափակչում է:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023