Պաշտոնական. Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունի

15/06/2023 - 23:52

Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» մամուլի ծառայությունն, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուդի Գարսիան։

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Սպասվում է, որ ֆրանսիացի մասնագետի տարեկան աշխատավարձը կլինի 2,5 մլն եվրո։

Նշենք, որ 59-ամյա մասնագետը զբաղեցրած պաշտոնում փոխարինել է Լուչիանո Սպալետիին, ում գլխավորությամբ «Նապոլին» 2022/23 մրցաշրջանում դարձավ Ա սերիայի չեմպիոն և հասավ մինչև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։

Հավելենք, որ Գարսիան ավելի վաղ մարզել է նաև «Ալ Նասրը» (Սաուդյան Արավիա, 2022-23 թթ.), «Լիոնը» (2019-21 թթ.), «Մարսելը»(2016-19 թթ.), «Ռոման» (2013-16 թթ.), «Լիլը» (2008-13 թթ.), «Լե Մանը» (2007-08 թթ.), «Դիժոնը» (2002-07 թթ.), «Սենթ Էթիենը» (2001 թ. հունվար-հունիս)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023