Մարոկկոն ջախջախեց ԿԴՀ-ին` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Մարոկկոն ջախջախեց ԿԴՀ-ին` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

30/03/2022 - 01:32

Աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում Մարոկկոյի հավաքականը Կասաբլանկայի «Մոհամեդ V» մարզադաշտում մրցեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու դեմ։

Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա մարոկկացիները որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին` ջախջախելով 4:1 հաշվով։

Վահիդ Հալիհոջիչի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ազեդին Օնուահին, մեկական անգամ էլ աչքի ընկան Տարիք Տիսաուդալին ու Աշրաֆ Հակիմին։

Կոնգոյի միակ գոլն էլ խփեց Բեն Մալանգոն։

Այսպիսով, Մարոկկոն դիմակայությունում հաղթեց ընդհանուր 5:2 հաշվով ու պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023