Լաուտարուն տպավորիչ գոլ խփեց Միլանի դեմ խաղում և այն տոնեց Մեսսիի հանրահայտ ոճով   🎥

Լաուտարուն տպավորիչ գոլ խփեց Միլանի դեմ խաղում և այն տոնեց Մեսսիի հանրահայտ ոճով 🎥

19/01/2023 - 12:11

Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» 3:0 հաշվով ջախջախեց «Միլանին»` պատմության ընթացքում 7-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։

Հանդիպման 77-րդ րոպեին «ներաձուրիների» կազմից ոտնաթաթի դրսի մասով տպավորիչ գոլ խփեց Լաուտարո Մարտինեսը` լուսատախտակին վառելով 3:0 հաշիվը։

Նշենք, որ արգենտինացի հարձակվողը գոլը տոնեց իր հայրենակից Լեո Մեսսիի հայտնի ոճով։

Մեսսին այդկերպ իր խփած գոլը տոնել էր 2017 թ. ապրիլին կայացած Էլ Կլասիկոներից մեկի ժամանակ, երբ խաղավերջում հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Ռեալ Մադրիդի» դեմ կայացած խաղում (3:2)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023