Here we go! Բեռնարդու Սիլվան կտեղափոխվի «Ռեալ» 📸
Բեռնարդու Սիլվան ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Պորտուգալացի ֆուտբոլիստին ձեռք բերելուն ավելի մոտ էին «Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն», բայց գործին խառնվել է «Արքայական ակումբը»` ամբողջական համաձայնության հասնելով նրա հետ։
Վճռորոշ է եղել «Լոս Բլանկոսի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի խոսքը։ 63-ամյա մասնագետը ցանկացել է աշխատել իր հայրենակցի հետ։
31-ամյա կիսապաշտպանը 2017թ. հուլիսից հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում», 460 խաղում գրանցել է 76 ասիստ ու 77 ասիստ։
Կարդացեք նաև`
- Պաշտոնական. Ժոզե Մոուրինիոն 13 տարի անց վերադարձավ «Ռեալ»
- «Ռեալը» շատ մոտ է Բեռնարդուին «Բարսայի» ու «Ատլետիկոյի» ձեռքից «փախցնելուն»
- «Բարսան» պաշտոնական առաջարկ է արել Բեռնարդու Սիլվային
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml